Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սոֆիա Ռոտարուի որդու ու թոռան՝ Մոլդովա փախչելու փորձի ժամանակ
Հայտնի է դարձել, որ մարտի 7-ին Ուկրաինայի Մոգիլյով Պոդոլսկի քաղաքի մոտ գտնվող Ուկրաինա-Մոլդովական սահմանի հատվածում ուկրաինացի սահմանապահների կողմից 9 հոգուց բաղկացած խումբ է ձերբակալվել:Սահմանն ապօրինաբար հատելու փորձ անողների թվում եղել են Ուկրաինայի զորակոչային տարիքի ութ քաղաքացիներ եւ, այսպես կոչված, ուղեցույց՝ Մոլդովայի քաղաքացի, հաղորդում է ուկրաինական «Երկիր» պարբերականը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրին: Մոլդովա փախչողների թվում էին Ռուսլան Եվդոկիմենկոն և Անատոլի Եվդոկիմենկոն՝ Սոֆիա Ռոտարուի որդին և թոռը։Ռոտարուն, հիշեցնենք, այս բոլոր տարիներին մշտապես ֆինանսավորել է Դոնբասի բնակիչների դեմ հարձակումները՝ գումարներ փոխանցելով, այսպես կոչված, հակաահաբեկչական գործողության օգնության ֆենդին: Ընդ որում, այս տարիներին նաեւ Ռուսաստանում ունեցած ելույթների հոնորարների հաշվին: Սակայն նրա որդին ու թոռը Ուկրաինայի համար չեն ցանկացել մեռնել։