Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վարչապետի հոգեբանական կերպարը եւ նրա հնչեցրած աշխարհացունց արտահայտությունը
Բաց ափեր, վիրակապված բռունցք, հիմա էլ մատ ուրիշ բան թափ տալը վերլուծում է հոգեբանը
Հոգեբանական ի՞նչ վիճակում էր գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՀ թիվ մեկ ամբիոնից արձագանքելով պատգամավորի` հող հանձնելու հարցին, ոչ ավել, ոչ պակաս պատասխանեց. «Ով ինձ ասի՝ հող ես հանձնել. մատ էլ թափ կտամ, ուրիշ բան էլ թափ կտամ, հերիք եղավ», վարչապետի աշխարհացունց հարցի պատասխանը փորձել ենք պարզել քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանից, ով վերլուծելով վարչապետի հոգեբանական կերպարը եւ հնչեցրած արտահայտությունը նախ նկատեց.
-Կարծում եմ այդ սլենգը հարիր չի ընդհանրապես միջին կրթություն ունեցող մարդուն, էլ չեմ խոսում ամբիոնի մասին, որից դա արտահայտվել է: Ամեն դեպքում պետք է նշեմ, որ մարդը, ով ինչ-որ բան կարող է անել, կամ «թափ տալու» բան ունի, այդ մասին չի խոսում: Փաշինյանը սկզբից ադրբեջանի հրահանգով բաց ափերն էր թափահարում... հետո արևմուտքի կողմից սրտիկով վիրակապած բռունցքը.... այնուհետև իր կողմից կազմակերպած և իրեն նվիրած մուրճը...., մի խոսքով այն, ինչ թափահարում է, ըստ ինձ իրենը չի, և արդյունավետություն չունի:
Ապա անդրադառնալով կոնկրետ հոգեբանական վիճակին հոգեբաբը հավելեց, որ.
-Հոգեբանական վիճակը ակամայից, որ կարելի է նկատել՝ անզորությունն է, սակայն հաշվի առնելով իրեն ուղղած հարցի կոնտեքստը, վստահ կարելի է ասել, որ ԱԺ ում բեմականացված հիսթերիան հատուկ էր արված՝ ՀՀ քաղաքացու պարենային անվտանգության մասին տրված ուղիղ հարցից խուսափելու համար:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից