Համաշխարհային պատերազմը հո պոզով պոչով չի լինում.Այն վաղուց դուրս է եկել ռուս ուկրաինական տիրույթից եվ առայժմ հասել է Եվրոպայի ու Ամերիկյան աշխարհամասի սահմաններին
Համաշխարհային պատերազմը հո պոզով պոչով չի լինում։Այն վաղուց դուրս է եկել ռուս ուկրաինական տիրույթից եվ առայժմ հասել է Եվրոպայի ու Ամերիկյան աշխարհամասի սահմաններին։Տնտեսական նման կոլապսն աշխարհի մեկ քառորդ տարածք ունեցող Ռուսաստանում տնտեսությունը հավասարացնելու է զրոյի,որի արդյունքում Ռուսաստանը ,ելնելով իր անվտանգության շահերից,պարտադրված է լինելու կիրառել վերջին ծայրահեղ միջոցը,միջուկային զենքը,որն ամենամեղմ հաշվարկների ,մի քանի անգամ կարող է երկրագունդն ուղեծրից հանել ու կործանել ։Իրավամբ,ԱՄՆ ու Եվրոպան ունեին եվ ունեն պարտավորություն նման գլոբալ գործառույթներ իրականացնելուց, գիտակցել դրանց իրավական ,քաղաքական,ռազմական հետեվանքների մասին։
Արձանագրենք,որ աշխարհը կործանելու բոլոր նախապայմաններն առկա են,իսկ այն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկ լուցկու հատիկ, որը պատրաստի վիճակում գտնվում է շահագրգիռ անձի ձեռքին։
Հատկանշական է ,որ կարծես հին աշխարհի իմաստուններն ու պայծառատեսերը կանխորոշել են այն, ինչ կատարվում է այսօր։Միեվնույն ժամանակ ,կարծես կանխորոշել են նոր կյանքի սկիզբը,որտեղ ,իրավամբ ,տեղ չի ունենալու ոչ անբարո Եվրոպան, ոչ էլ մարդասպան ԱՄՆ ու Ռուսաստանը,,իրենց հրեշային ծրագրերն իրականացնող թուրք բաշիբոզուկներով հանդերձ
Լեվոն
Բաղդասարյան

