Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները համաձայնեցնում է պաշտոնական Բաքվի հետ․ Թուրք հասարական գործիչը փակագծեր է բացում
Ինչպես են պատկերացնում Թուրքիայի իշխանությունները իրենց դերը Հարավային Կովկասում առկա իրողությունների պայմաններում, <<Իրավունքը>> մեկնաբանություն է խնդրել թուրք հասրակական գործիչ, «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի» փորձագետ ՔԱՄԱԼ ԱԼԻԵՎԻՑ, ով հետեւյալը ներկայացրեց․
-Թուրքական պետության կամ կառավարության դերը Հարավային Կովկասում բավականին դրական է, և դա, անշուշտ, նպաստում է տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը, հայ-թուրքական հարաբերություններում նոր հեռանկարներ են նախատեսվում, երկու երկրների միջև արդեն իսկ գործարկվել է ուղիղ օդային տրանսպորտ։ Ե՛վ թուրք, և՛ հայ պաշտոնյաները միջպատվիրակությունների հանդիպումներ են ունեցել և արդյունավետ հանդիպումներ արտգործնախարարների միջև։ Ինչպես գիտեք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական են վերաբերվում երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ճիշտ է՝ 2009-ին ցյուրիխյան արձանագրություններն էին շարժիչ ուժը, բայց, ցավոք, հայկական կողմն այն ժամանակ ստեղծեց միջկառավարական հանձնաժողով և պատմության հանձնաժողով՝ Հայոց ցեղասպանության հետաքննման համար։ Եվ դա, իհարկե, եղավ 2009-ին, բայց ինչպես վերևում ասացի, 2029-ի 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է մի օգտակար իրավիճակ, ինչը նշանակում է, որ Հայաստանն աշխատում է բարելավել հարաբերությունները և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Ինչպես տեսնում եք, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները համաձայնեցնում է պաշտոնական Բաքվի հետ։
