Էրեբունու ավտոշուկայի շուրջ ստեղծված թնջուկի հետքերով.պարզաբանում է հայտնի փաստաբան Արմեն Օհանյանը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով:
Մասնավորապես, առաջիկայում կսահմանվեն ավտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի այն գրավիչ դառնա ԵՏՄ եւ այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացին:
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ըստ օրենսդՐԻ նորարության. ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով: Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով:
Նաեւ տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման եւ արտահանման գործընթացը կազմակերպող պետական եւ ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձեւակերպումները տեղում իրականացնելու նպատակով:
Վերը նշված նոր կարգի շուրջ Newsmedia.am-ը ստացել, եւ շարունակում է ստանալ բազմաթիվ բողոքներ անհատ ավտոներկրողներից, ավտոշուկայում ժամեր անցկացնելով օրվա հացը վաստակող քաղաքացիներից։ Նկատենք, որ վերը նշված խնդրի շուրջ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը եւս լրատվամիջոցների հետ զրույցում բարձրաձայնել է իր եւ բազում ավտոներկրողների անհամաձայնությանը, ընդգծելով, մեջբերում ենք. «Մեզ` ներկրողներիս ոչինչ չտեղեկացնելով, որոշել են բանվորներին տանեն ու դնեն ինչ-որ մի օլիգարխի, այսպես ասած, «կռիշի» տակ: Ու ինչպես միշտ աշխատավոր քաղաքացիներին ենթարկեցնեն ինչ-որ կոնկրետ անձի, տնտեսվարողի, օլիգարխի: Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում մոնոպոլիա ստեղծել»:
Առկա թնջուկի շուրջ, NewsMedia.am-ը շարունակելով հետաքննությունը, այս անգամ էլ փորձեց պարզաբանումներ ստանալ հայտնի փաստաբան Արմեն Օհանյանից, ով եւս փորձեց փակագծեր բացել ստեղծված իրավիճակի հետ կապված, եւ շեշտադրումներն էլ մասնավորապես արվեցին իրավական հարթության մեջ, որն էլ առաջարկում ենք դիտել NewsMedia.am-ի Պատրաստած Տեսանյութում: