«Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան ցանկանում են երկրի երեսից մաքրվել, ապա կարող են երկրորդ ճակատ բացել».ՍԱՄՎԵԼ ԲԱՅԱՅԱՆ
«Լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Aյս չեմ տեսնում: Բայց տեսնում եմ, որ ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը կփորձի դիրքային առաջխաղաղացում ապահովվել, որպեսզի ՀՀ-ին ներկայացված հինգ կետերը ոչ թե ավելանան, այլ ընդունվեն Հայաստանի կողմից եւ վերջնականապես նստեն բանակցությունների սեղանին: Այս ամենը միտված է ինչպես վերը նշածիս, այնպես էլ արցախցիների շրջանում խուճապ մտցնելուն, որպեզի վերջիններս թողնեն դուրս գան»,-անդրադառնալով Արցախում հնարավոր լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը NewsMedia.am-ի հետ զրույցում ասաց ռազմական գործիչ, ԼՂՀ ՊԲ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը: Հարցին, որ ըստ էության, այս պահի դրությամբ, «արդրբեջանի սադրանքը» աշխատում է, որովհետեւ երկու գյուղ պաշտոնական տվյալներով տարհանվել են, Արցախի հերոսը ընդգծում է.
-Գիտեք, ստացվում է, քանի որ ժամանակին պետք է չէր համաձայնվել միանգամից Աղդամը տալուն, բայց այդ մասին խոսելն արդեն ուշ է: Այսօր ռուսական կողմը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր պարտավոր է հետ տալ այդ դիրքերը: Եթե ռուսական կողմը հրաժարվոմ է դա կատարելուց, ուրեմն պարտավոր է հայտարարել, որ ինքը այլեւս Արցախում անվտանգության երաշխավոր չէ:
Անդրադառնալով Երասխի ուղղությամբ հնարավոր լարումներին եւ այն տեղեկություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է Նախիջեւանով մտնել Սյունիք, պարոն Բաբայանը փաստում է.
-Հնարավոր է իմ պատասխանը Ձեզ մի փոքր ամպագորգոռ թվա, բայց եթե Ադրբեջանը կամ Թուրքիան ցանկանում են երկրի երեսից մաքրվել, ապա կարող են երկրորդ ճակատ բացել: Բայց ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան նման ճանապարհ են ընտրել, բայց այնուամենայնիվ նրանք փորձելու են առավելություններ ձեռք բերել եւ մեծ կորուստներ տալ` բանակցային սեղանի շուրջ ՀՀ-ին նստեցնելու համար:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից