«Այս իրավիճակի պատասխանատեւներն են նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած երեք կողմը».ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեկ ժամը 16-00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ ծառայողներ ապօրինի մուտք են գործել ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող Ասկերանի շրջանի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ զավթել այն և տիրացել դրա մոտակայքում գտնվող բարձունքին, այդպիսով խախտելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Իրավիճակը մինչ այս պահը շարունակում է լարված մնալ. «Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»,- նշված է ՊԲ հաղորդագրությունում:
Այս րոպեներին առկա իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու ակնկալիքով, Newsmedia.am-ին հաջողվել կապվել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, ով արձանագրեց հետեւյալը.
-Արցախում իրավիաճակը երեկվանից լարված է, այս պահին առավել քան: Այսինքն լարվածությունը պակասելու փոխարեն ժա առ ժամ ավելանում է` վերածվելով պատերազմական գործողությունների թշնամու կողմից: Այսինքն հյկական կողմը այս պահին պաշտպանական գործողություններ է իրականացնում, մինչեւ որեւէ կերպ խաղապահներին կամ կհաջողվի կամ չգիտեմ ինչ ելքով այս իրավիճակը կստանա իր հանգուցալուծումը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախում խուճապ չկա, ինչը առավել քան կարեւոր է:
Պատգամավորը փաստում է.
-Այս իրավիճակի պատասխանատուներն են նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած երեք կողմը: Այնպես որ հայկական կողմի` դեպի ՌԴ ուղղվող սլաքները անընդունելի են եւ անհասկանալի, իսկ ադրբեջանական կողմի մասին առհասարակ խոսք չկա:
NEWSMEDIA.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից