Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել մի քանի դեպքում, սակայն բանակցությունները լավագույն ուղին են․ Մեդվեդեւ
Ռուսաստանն իրավունք ունի միջուկային զենք կիրառել մի քանի դեպքում, սակայն բանակցությունները լավագույն եւ ամենաճիշտ ուղին են։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Մեդվեդեւը հիշեցրել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել չորս իրավիճակում՝ առաջինը միջուկային զենքի կիրառմամբ երկրի ուղղությամբ հրթիռային հարձակումն է, երկրորդը Ռուսաստանի դեմ միջուկային զենքի այլ կիրառումն է, երրորդը ոտնձգությունն է կարեւոր ենթակառուցվածքների նկատմամբ, որից հետո զսպման ռուսական միջուկային ուժերի գործունեությունը կաթվածահար կլինի, եւ չորրորդը Ռուսաստանի գոյության սպառնալիքն՝ նույնիսկ առանց երկրի դեմ միջուկային զենք կիրառելու։
«Ակնհայտ է, որ մենք ելնում ենք նրանից, որ բանակցությունները, դիվանագիտական ջանքերն ամենադժվար իրավիճակներում լավագույն եւ ամենաճիշտ ճանապարհն են։ Այլ հարց է, որ բանակացությունները ոչ միշտ են հաջողությամբ պսակվում, բայց պետք է գնալ այդ ճանապարհով»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։