ՌԴ-ն վերջնագիր ներկայացրեց Եվրոպային. Պուտինը որոշել է ռուբլով գազի դիմաց հաշվարկներին անցնելու ամսաթիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչեւ մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել ոչ բարեկամական երկրների գազի դիմաց հաշվարկները ռուբլիով փոխանցելու ուղղությամբ:
Նշվում է, որ դրա համար պետք է փոփոխություններ կատարվեն «Ռուսական ռուբլու վճարման արժույթի փոփոխման մասով բնական գազի մատակարարման գործող պայմանագրերում՝ պայմանագրերով սահմանված մատակարարումների ծավալների, գների եւ գնագոյացման սկզբունքների պահպանման դեպքում»:
Ռուսաստանի բանկին հանձնարարվել է ապահովել ռուբլով վճարումներ կատարելու հնարավորությունը, «ներառյալ, ներքին արժութային շուկայում ռուսական ռուբլի՝ բնական գազի գնորդների ձեռքբերումը»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով որոշումը հայտնել է, որ Ռուսաստանը. «Անվճար գազ չի մատակարարի ԵՄ-ին, եթե եվրոպացի քաղաքական գործիչները հրաժարվեն վճարել ռուբլիով վառելիքի համար»:
Այսպիսով, արդեն ապրիլի սկզբին շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Եվրոպան չի ցանկանում գազի համար վճարել ռուբլիով, բայց չի կարող հրաժարվել ռուսական գազից։ Իսկ ահա Ռուսաստանը պատրաստ է զոհաբերել դեպի Եվրոպա գազի արտահանումը, եթե Եվրոպան պատրաստ չէ վճարել ռուբլով։ Այսինքն, Եվրոպան է որոշելու՝ վրարե՞լ ռուբլիով, թե՞ մնալ առանց գազի: Թե որն է լինելու այդ որոշումը, էս գլխից է պարզ, բայց սպասենք: