«Նոր ենք վարույթ ընդունել, ծանոթացման փուլում է». Քյարամյանը՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այս պահին օկուպացված է, մենք այնուամենայնիվ, նշում ենք եռատոնը, որովհետեւ պատմական իրողությունները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել, դրանք մեզ համար տոներ են, այդ թվում Շուշիի ազատագրումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը ճնշում է, որպեսզի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, նաեւ ասել է, որ Շուշին դժգույն քաղաք է, Քյարամյանն ասաց. «Ես պետք է խնդրեմ, որ Քննչական կոմիտեի գործունեության հետ կապված ինձ հարցեր տաք, իսկ ձեր նշած բոլոր հարցերին քաղաքական ղեկավարությունը հստակ պատասխանել է: Ես նաեւ պետք է խնդրեմ, որ մանիպուլատիվ բնույթի հարցադրումներ կապված մեր հայրենիքի, մեր Արցախի հետ չհնչեցնել»: