Մինչև յուրաքանչյուրի մեջ չզարթնի Չարենցն ու Կոմիտասը, մինչև յուրաքանչյուը դառը ճշմարտության հետ հաշվի չնստի՝ մենք երբեք էլ հաղթանակներ չենք ունենալու
Այսօր մեր պապերի հաղթանակի հիշատակման օրն է, մերը չէ, մեր պապերի, ովքեր մեզ հող ու հայրենիք են ժառանգել ու դեռ հարց է՝ մենք արժանի՞ ենք մեր պապերի արժանի ժառանգները կոչվելու, որովհետև մենք միայն մեծ մեծ խոսալով ու սրան նրան հավատատալով պակասում, քչանում ու մեր պապերի հողն ենք տալիս թշնամուն։
Մինչև յուրաքանչյուրի մեջ չզարթնի Չարենցն ու Կոմիտասը, մինչև յուրաքանչյուը դառը ճշմարտության հետ հաշվի չնստի՝ մենք երբեք էլ հաղթանակներ չենք ունենալու ու որպես սրտի հովհարանք այդ հաղթանակները լինելու են մեկը մեկի ինադու սրան ընտրելով, փող վերցնելով ու արդարություն գոռալով, ներկա նախկին գլխներին 《տեր》կարգելով։ Շուշին էլ երբեք մերը չի լինելու՝ Գետաշենն ու Նախիջևանի պես, իսկ մնացածը պահելու համար պետք է հավատարիմ լինել քո հայրենիքին, հայրենակցին ու Աստծուն։
Ներկա նախկինների պատճառով մենք կորցրեցինք Շուշին նրանց պատճառով մենք կորցրեցինք մեր մանկության ընկերներին, նրանց պատճառով մեր օրն սկսվում և ավարտվում է հայհոյանքով, ստով ու կեղծիքով, չլինեն նրանք, կլինի և մաքրություն, և ցանկություն հաղթանակների, իսկ հաղթանակի հասնում են ոչ թե սրա նրա դրոշը թափ տալով, այլ ուս ուսի կռվելով, ինչպես մեր պապերն էին կռվում՝ մեզ հող ու հայրենիք թողնելու համար։