Իրավաչա՞փ են արդյոք վերջին օրերին Ոստիկանության գործողությունները.Հայտնի փաստաբանի ուշագրավ դիտարկումը
Իրավաչա՞փ են արդյոք վերջին օրերին Ոստիկանության գործողությունները, հարցի պատասխանը փորձեցիք ստանալ «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.
-Որպես իրավապաշտպան նախ կցանկանամ մեր Սահմանադրության հիմնական օրենքը ամրագրել` մարդը բարձագույն արժեք է, իսկ ներպետական նորմատիվային ակտերով գրված է ինչպես իրավապահ մարմինների լիազորությունները` իրավունքներն ու պարտականությունները ցույցերի, երթերի ժամանակ, այնպես էլ ցուցարարների իրավունք-պարտականությունները:
Այստեղ շատ կարեւոր արձանագրում եմ ուզում անել, եթե ուշադրություն եք դարձրել, ապա Ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառում, ինչը բացառիկ դեպք է: Քանի որ, երբ մենք հետ ենք գնում 10-15 տարի, ապա բոլորս ենք հիշում, որ նման պայմաններում հատուկ միջոցներ են կիրառվել, իսկ այսօրվա ոստիկանների ձեռքներին անգամ մահակ հասկացողությունը չկա:
Երկրորդ, շատ կարեւոր է հասկանալ նաեւ ցուցարարների պահվածքը, ինչպես նաեւ ճիշտ իրավական գնահատական տալ. արդյո՞ք փողոց փակելը նման ֆորմատով, ձեւաչափով իրավաչափ է:
Բայց նայելով համացանցանցում տեղ գտած կադրերը, կարող եմ արձանագրել, որ որոշ դեպքերում լիազոր մարմինը` ի դեմս ոստիկանների գերազանցել է օրենքով սահմանված գործողությունները` բխող բոլոր իրավական հետեւանքներով: