Երկրները ցանկանում են վարել և վարելու են անկախ քաղաքականություն, և ոչ մի «համաշխարհային ժանդարմ» չի կարող կանգնեցնել այս բնական գլոբալ գործընթացը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով Բիշքեկում մասնակցել է առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին, որտեղ անդրադարձել է բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ աշխարհում տիրող իրավիճակին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհում ավելի ու ավելի են շատանում երկրները, որոնք ցանկանում են վարել և վարելու են անկախ քաղաքականություն, և ոչ մի «համաշխարհային ժանդարմ» չի կարող կանգնեցնել այս բնական գլոբալ գործընթացը. ոչ մի ուժ չի բավականացնի, և ցանկությունն էլ ուղղակի կորում է՝ բախվելով սեփական երկրների ներսում խնդիրներին: Հուսով եմ՝ կգա այն գիտակցումը, որ այս քաղաքականությունը բացարձակապես ոչ հեռանկարային է», - ասել է Պուտինը: