1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եռաբլուրում ննջող Տղերքն են՝ մեր Գերբը, մեր պատիվը, թասիբը, մեր հպարտությունը, ոչ թե իրենց «Հիսուսներ» պատկերացնողները, կամ դրանց առաջ խոնարհվողները

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկում, մեկնաբանում եւ դատապարտում են ռեժիսոր, դերասան Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում առկա այն դրվագը, որտեղ կերպարներից մեկը իր նկարով մարմնավորել է խաչված Հիսուս Քրիստոսին:


NewsMedia.am-ը, աղմկահարույց այդ դրվագի, եւ առհասարակ հեռուստասերիալի ճակատագրի վերաբերյալ, փորձեց զրուցել ամերիկաբնակ դերասան Սոս Կարապետյանի հետ, ով համաձայնեց պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին, եւ անդրադառնալով նախ եւ առաջ իր իսկ մասնակցությամբ աղմկալի դրվագի հետ հետ կապված սկանդալին, իր վրդովմունքն ու ափսոսանքը հայտնեց, որ ցավոք սրտի շատերը փորձեցին ինքնահաստատվել, եւ «փոթորիկ բարձրացնել մի բաժակ ջրում» այն դեպքում` երբ աղմուկ բարձրացնելու ո՛չ հիմք կար, եւ ո՛չ էլ որեւէ պատճառ:
Ավելին, դերասանը մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ հպարտությամբ բարձրաձայնեց, որ այո մենք շատ լավ ազգ ենք,Հայն իրոք ուրիշ է՝ասելով որ միայն մի «ԲԱՅՑ» կա, որը մեզ խանգարում է:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

 

Ճշտմանը, թե ի՞նչ նկատի ունի երբ ասում է, որ այդ «Բայց»-ն է խանգարողը, Սոս Կարապետյանը ընդգծեց, որ.

-Մենք ուժեղ ենք՝երբ միաբան ենք, երբ մենք դառնում ենք մի բռունցք, բայց երբ չարությունը, չկամությունն ու նախանձը մեր մեջ արթնանում է.վերջ՝ ամեն բան հօդս է ցնդում:

Եթե չարությունը դուրս գա մեր ազգի միջից՝մեզ հաղթող չի լինի: Մեզ դա շատ ա խանգարում: Հիմա տեսեք իմ մոտ ինչ ա կատարվում. ուրեմն ինձ զանգահարում են Նյու Յորք–ից, որտեղ միջոցառում ա լինելու (եվրենեերն են կազմակերպել) եւ մի գեղեցկուհի աղջիկ՝ Ստելլա անունով ինձ հրավիրում է լավագույն դերասան մրցանակ ստանալու ... Ու ես հիմա համ դրան եմ պատրաստվում, համ էլ փորձում են մի որոշակի զանգվածի բացատրել, որ այն կերպարը որը ես կերտել եմ «Կոռուպցիա 2․ Հատուցում» հեռուստասերիալում, այդ կերպարով ընդամենը փորձել եմ ցույց տալ, թե իրականում մեր հասարակության մեջ ինչպիսի բացասական կերպարներ կան, ովքեր իրենց Հիսուս Քրիստոսի հետ են ասոցացանում, համեմատում:

Մենք փորձել ենք այս կերպ հասարակության, եւ մասնավորապես մեր երիտասարդների միտքը, հոգին արթուն պահել, որ չի կարելի նման կերպարներին կուռք դարձնել, նրանց առաջ խոնարհվել, ովքեր իրենց հավասարեցնում են մեր Տեր Աստծուն:
Իմ անձնական կարծիքով, երեւի որոշները նորից թուրքի ձեռքից փող են վերցնում , որ նման գրոհ անեն: Ֆիլմը մինչեւ վերջ կնայեք, ու կտեսնեք, թե ոնց են մեր երկիրը մաս-մաս ծախում: Ու գիտեք ո՞վ, կամ ովքեր… Զավեն կերպարի պես մարդիկ, ում կերպարն էլ այո, այս ֆիլմում կերտել եմ ես:, էսօր ես գիտեմ, որ շատ ու շատ օֆիսներում, տան մեջ(չեմ ուզում անուններ տամ) ցավոք սրտի շատ-շատերը հենց այ էդպիսի վարքով են աչքի ընկնում: Ուղղակի իրոք չեմ ուզում անուններ տալ:

-Մենք կհնչեցնենք անուն. օրինակ սրբադասվածներից մեկը՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն էր, ում խիստ նման դիմագծերով պատկերը՝ հայտնվել էր Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու «Խորհրդավոր ընթրիք» նկարում՝ առաքյալների կողքին:Այնպես որ, ունենք այն՝ինչ ունենք:

-Բա էլ ինչ են ուզում մեզանից՝չեմ հասկանում: Մենք շատ-շատերի տան, օֆիսների պատերին ասում եմ՝զարհուրելի բաներ ենք տեսել: Օրինակ դրանցից մեկին էլ՝ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էր պատից կախված նկարի մեջ, Մարիամ Աստվածածնի գրկում՝ տեղավորել իրեն…սույն օլիգարխը: Ու հիմա մենք պայքարում ենք հենց դրա դեմ:

Բայց հիմա նենց ա ստացվել, որ «ՀԱՏՈՒՑՈՒՄ․ ԿՈՌՈՒՊՑԻԱ 2» հեռուստասերիալում հարվածը ես վերցրել եմ իմ վրա, երբ ընդամենը ես դեր եմ կերտել:

Բայց նորից եմ կրկնում. ես դա կերտել եմ հասկանալով, ու կերտել եմ նրա համար, որ էդ կոնտինգենտին ցույց տանք, որ Վազգեն կերպարները պղծված են, որ Զավենները չունեն սրբություն, հավատ, չունեն խիղճ ու պատիվ, որ նրանք ծախում են ամեն ինչ:
Ծախում են իրենց հայրենիքը, ուրանում սրբությունները, բայց շարունակում են թաքնվել կեղծ բարեգործի ու մարդասերի դիմակի տակ, մինչդեռ իրականում նրանց իրական դեմքը՝զարհուրելի է:

Այսինքն ուզում ենք ասել, որ էդ բարեգործ ձեւացողը՝ ցավոք կարող է նաեւ հայրենիքը վաճառել: Խոսքը բոլորին մասին չէ իհարկե, բայց մենք ցույց ենք տալիս, որ կան նաեւ այդպիսինները.պիղծերը: Ու ցավոք սրտի, ուզում ենք ցույց տալ նաեւ այն չերեւացող իրականությունը, որ մարդկանց զանգված կա՝որ թուրքի պատվերն ա կատարում: Ու որ էդ փողերը, որ մտնում ա մեր հայրենիք Թուրքիայից՝ գալիս ա «չերեզ» Ամերիկա:

-Այսինքն ուզում եք ասել, որ երեկվա ու այսօրվա ծնված «ՀԻՍՈՒՍՆԵՐԸ» ,որոնց առաջ շատերը տարիներ շարունակ եւ հիմա էլ ծնկի են գալիս, փառաբանում ու մեծարում…
դրանք շատ ավելի վտանգավոր են հասարակության համար, քան Ֆիլմում կերտած Ձեր՝Զավենի կերպարը՞, ճի՞շտ հասկացա…

 

-Ճիշտ հասկացաք.շնորհակալություն:Մեր պայքարն էլ՝հենց էդ բարքերի, հենց էդ վարքի ու նմանօրինակ սրբապիղծների ու սրբապղծությունների դեմ է:
Մենք ասում ենք, որ պետք ա մերժել, պատժել թուրքին ծախվող պիղծին, որ Զավենի նման սրիկաներին պետք ա պատժել, որ Զավենները չպետք ա տեղ ունեն զտարյուն հայի մեջ: Մենք դա ենք ասում:

Ես չեմ ուզում որեւէ մեկի խոսքի ազատությունը սահմանափակել, առավել եւս գտնվելով մի երկրում՝ԱՄՆ-ում , ուր իսկապես խոսքի ազատություն, մարդու հիմնարար իրավունքներ, ու ժողովրդավարություն կա: ԱՄՆ-ն իրոք հնարավորության եւ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով՝անմրցելի երկիր ա…ու հիմա չշեղվելով բուն թեմայից ու չոտնահարելով որեւէ մեկի ազատ արտահայտվելու իրավունքը,
Ես մի հարց եմ ուզում տալ. Լավ դժվա՞ր է էդքան հասկանալ, որ շատերը իրենց Հիսուսի հետ համեմատելով, ինչ արժեքներ են ոտնահարում:
Օրինակ, երբ որոշ մարդիկ ասում են. «Նիկոլը՝ մեր փրկիչն ա, մեր Աստվածն ա»… բա էդ դեպքում հետաքրքիր ա ու մտահոգիչ. թե ինչու էս տեսակ , էս աստիճանի աղմուկ չի բարձրանում:

Ես ինքս չեմ ուզում էդ մարդկանց վիրավորեմ, անդրադառնամ նրանց, բայց երբ Սոս Կարապետյանը կերտում ա կերպար ու բացատրություն ա տալիս՝ասելով որ սենց ա, նենց ա….տեղից վեր կացողը՝ սկսում ա մեզ թիրախավորել:
Ու շատ դեպքերում խոսում են նրանք, ովքեր տեղով մեկ պղծված են:

-Այսինքն ստացվում է, որ դուք այս հեռուստասերիալի միջոցով փորձում եք պայքարել ամենատարբեր վարքաբանության տեր մարդկանց, արատավոր երեւույթների ու բարքերի դեմ: Այդպես է՞…

-Այո, շատ ապրեք: Ճիշտ եք հասկացել.այո, մեր պայքարը հասարակական ախտի դեմ է, ու դրա դեմն առնելն է ՝իհարկե ինչքանով որ կկարողանանք:Մենք անում ենք առավելագույնը՝ի դեմս Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանի:

Օրինակ, շատ կուզենայինք, որ այս հեռուստասերիալից հետո, գոնե մարդկանց տներից էդ նկարները կորեին.էն նկարները, որ իրենք իրենց համեմատել են մեր Տեր Աստծո հետ: Որ իրենց տներում, օֆիսներում ու գարաժներում այլեւս չլիներ նման պղծություն ու կեղծիք:

Որպեսզի վաղն էլ, էդ մարդկանց թոռները չսկսեին հպարտանալ իրենց «Աստված» պապիկների , կամ պապաների նկարներով, ու կամաց-կամաց Աստծուց, հավատից հեռանալով կուռք դարձնեին իրենց կասկածելի վարքի տեր «Հիսուս Քրիստոս»-ներին:

-Եթե ամբողջացնելու լինենք Ձեր միտքը, կարող ե՞նք մեկ նախադասությամբ ասել, որ լծվել եք հասարակությանը առողջացնելու դժվարագույն գործին…

-Հենց էդպես է, որ կա: Մեր խնդիրը ոչ թե էդ տեսակ մարդկանց քարկոծելն ու վիրավորելն ա, այլ ընդամենը խնդիրը վեր հանելն ա, ու այն վերացնելը:

Էն ժամանակ էլ, երբ երկիրը ղեկավարում էին ոնց որ ասում են՝ նախկինները… մենք էլի մեր ֆիլմերում վեր էինք հանում մեր հասարակության այսպես ասած՝խոցելի ու վատ կողմերը: Ու էնպես չի, որ մարտավարության առումով՝ մեր մոտ որեւէ բան է փոխվել:

Մենք չենք վիրավորում, ու նպատակ էլ չունենք վիրավորելու ո՛չ մեր հոգեւոր այրերին, ո՛չ ամենատարբեր պետական կառույցների, ո՛չ իշխանության եւ որեւէ ներկայացուցչի, ո՛չ հանցագործ աշխարհին, եւ ո՛չ էլ որեւէ մեկին:
Մենք ուղղակի այս ֆիլմի միջոցով ցույց ենք տալիս, որ ցավոք սրտի ամեն աշխարհում էլ, ամեն ոլորտում էլ՝ կան Զավեններ, ովքեր չպետք է տեղ ունենան առողջ հասարակության մեջ:Մենք դրանց ենք ուզում մաքրել, ուրիշ ոչ մի բան:Ու ընդ որում. ոչ թե նեղացնելով կամ վիրավորելով, այլ հորդորով. որ մարդ իրեն տեսնի ֆիլմում, ու հասկանա, որ սխալ ա ապրում: 

Տեսեք, ես նայել եմ ֆիլմեր որտեղ տեսել եմ, թե ոնց են մեր հայերին տանում ու մորթում.ինչի՞…Թող պայքարեին, ոչ թե սուս ու փուս մորթվեին:

Ինձանից ինչ հասնում ա, ինչ հնարավոր ա. ես անում եմ իմ տեղում. ամեն հնարավորը անում եմ, որ իրական հայը՝ չկորցնի իր տեսակը, որակը:

Ես արդեն երկու տարի ա (ընտանիքիս հետ միասին) ապրում եմ ԱՄՆ-ում, ու ասեմ որ արդեն նկարահանել եմ 6 ֆիլմ. 7-րդ-ի վրա էլ աշխատում եմ. ու դրանք բոլորն էլ դաստիարակչական բնույթի են:Դա գիտե՞ք, թե ինչ ծանր աշխատանք ա : ԱՄՆ-ում նմանօրինակ ֆիլմեր՝կարելի ա ասել.մենակ ես եմ նկարում:

-Իսկ քննադատությունները, մեկնաբանությունները տարատեսակ .Ձեզ չե՞ն հիասթափեցնում, թե՞ ընդհակառակը՝ ուժեղացնում են…

-Ես նախ եւ առաջ սպորտսմեն եմ, ու կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է:

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

 

-Ու նաեւ աշխարհի չեմպիոն, ով մի քանի անգամ բարձրացրել է մեր եռագույնը՝բարձր պահելով Հայի անունը, պատիվը:

-Ես առաջինը հպարտ եմ որ հայ եմ, ինչ խոսք շատ հպարտ եմ, որ կարողացել եմ տարբեր բեմերում բարձրացնել մեր Եռագույնը, հպարտ եմ որ իմ ծնողները հայ են, ու որ ես ծնվել եմ Երեւանում՝աշխարհի ամենասիրուն քաղաքում: Ես երեւանի համար գժվում եմ…իմ Հային անսահման սիրում եմ:
Ու սիրտս, հոգիս էլ՝ միշտ Երեւանում է: Ու ես նորից պնդում եմ, որ մենք չպիտի ընկճվենք, մենք պիտի առաջ գնանք:


Ես մեր ներկա վիճակը շատ լավ հասկանում եմ. գիտակցում եմ մեր կորուստն ու վիշտը, ես խոնարհվում եմ Եռաբլուրում ննջող մեր Տղաների, ու նրանց ընտանիքիների առաջ, ու միեւնույն ժամանակ ուզում եմ ասել, որ հանուն մեր այդ Տղաների՝ մենք չպիտի սխալվենք, ու պիտի կարողանանք մեր մեջքը ուղղել, շտկել:
Մենք էսօր նենց սերունդ ենք կորցրել…մենք առյուծներ, արծիվներ, լույսի կտոր Տղերք ենք կորցրել, ու հիմա իրավունք չունենք ընկրկելու ոչ մեկի առաջ: Եռաբլուրում ննջող մեր Տղերքն են մեր Գերբը, մեր պատիվը, թասիբը, մեր հպարտությունը, ոչ թե իրենց «Հիսուսներ» պատկերացնողները, կամ դրանց առաջ խոնարհվողները:

Էսօր Ֆեյսբուքով ու Ինստագրամով նենց մարդիկ են վեր կացել խոսում…ախր լավ էլի.կարող ա՞ չգիտենք դուք ով եք…
Ամոթ ա. «ցերեկով անցած ձեր ճամփեքը՝ մենք գիշերով ենք անցել:


-Բոլոր դեպքերում, ի՞նչ ճակատագիր է սպասվում այս ֆիլմին: Չունե՞ք մտահագություններ, որ այս սկանդալային պատմությունից հետո, գուցե ինչ-ինչ շահագրգիռ շրջանակներ՝ կփորձեն խափանել ֆիլմի հեռարձակումը:

-Ձեզ մի բան ասեմ. ամեն սերիան դիտելուց հետո՝շատերը իրենց տեսնելու են այս ֆիլմի մեջ: Ու Ձեզ վստահեցնում եմ, որ ամեն օր լինելու ա մի խումբ, ովքեր փորձելու են խանագարել, որ ֆիլմը եթեր չգնա: Որովհետեւ շատերի դեմքը բացվելու է ՝ այդ ֆիլմի տեսարանների մեջ: Իսկ ինչ վերաբերում է խոչընդոտելուն, խանգարելուն, ապա էդ գործընթացը արդեն կա. էսօր մարդիկ վեր են կենում՝ ասում. մենք հոգեւորական ենք, սենց ա, նենց ա… Բայց դե մենք էլ գիտենք չէ՝ շատ բան:
Եթե վախենալու բան չունեք,ինչի՞ եք խառնվել իրար, ո՞ր: Եթե մաքուր ա շատերիդ սիրտն ու խիղճը, ապա ի՞նչ խնդիր կա առհասարակ:
Իմ անձնական կարծիքով, մարդու հետ շատ դեպքերում վատ բան լինում ա էն ժամանակ, երբ նա ունենում ա ինֆորմացիայի պակաս:
Եթե մարդը հասկանում ա. որ այս ինչ բանը վատ ա,նեգատիվ ա, ապա գոնե փորձում ա դրանից զերծ մնալ: Տեսեք, ես հիմա 42 տարեկան եմ, ու անգամ ծխախոտ չեմ օգտագործում, բայց դա չի նշանակում, որ օրինակ ծխող կամ խմող մարդը՝ պարտադիր պետք ա վատ մարդ լինի:Մեր խնդիրը մարդկանց անձնականին դիպչելը չէ. ես չեմ ասում որ ես չեմ ծխում , չեմ խմում՝ուրեմն ես լավն եմ, իսկ ծխող, խմող մարդը վատն է: Ոչ, ամեն մարդ ինքն է որոշում իր առօրյան, իր ապրելակերպը:
Ու հիմա մեր խնդիրը նա է , որ տարբեր ապրելակերպի տեր մարդիկ կարողանան միասնական ուժերով արմատախիլ անել չարը, բացասականն ու ամոթալի երույթները: Չգիտեմ, սրանից լավ.էլ ո՞նց կաող եմ բացատրել:
Էսօր, Հուլիվուդը մի քանի ֆիլմ ա նկարել, որտեղ Հիսուսին ֆիլմի մեջ ծաղրում են.բա ինչի՞ չեն էդ նույն մարդիկ բոյկոտում:
Ավելին, ես վստահ եմ որ էդ խոսացողները, փողոցում հենց մոտիկից տեսնեն Մել Գիբսոնին՝ վազելու են կոշիկները պաչեն:Լավ էլի…հերիք ա շոու անեն:


-Այդուհանդերձ, ֆիլմն ամբողջությամբ կհանձնվի՞ հեռուստադիտողի դատին, թե՞…

-Այն ինչ կախված է մեզանից, մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ամեն բան ընթանա իր հունով: Իսկ եթերը գիտեք, որ Հայաստանից ա հեռարձակվում .դրա համար ինչպես ասում են՝ «երբեք մի ասա երբեք». կարող ա էնպիսի իրավիճակ ստեղծվի, որ չգիտեմ…անակնկալների առաջ էլ կանգնենք:

-Այդ դեպքում, ո՞րը կլինի Ձեր հաջորդ քայլը, անելիքը…

-Դե այդ դեպքում էլ՝ մենք ֆիլմը կհեռարձակենք Յութուբյան ալիքով. անկախ ամեն ինչից ես ուզում եմ ասել, որ ժողովուրդը այս ֆիլմը դիտելու է:

-Այսինքն Ձեր արած գործը, աշխատանքը «ջուրը չի ընկնի»…

-Չի ընկնի, իհարկե չի ընկնի: Մենք երբ որ նկարեցինք «Ղարաբաղի Ճակատագիր» ֆիլմը, մեկը վեր չկացավ ասեր. «ապրեք, էս ինչ թասիբով էիք, էս ինչ լավ գործ արեցիք»: Ասեմ Ձեզ, որ այդ ֆիլմի վրա 5 մլն դոլար է ծախսվել, բայց մենք կարեւորը պատմություն ենք թողել: Ու Ղարաբաղի մասին նման ռազմախով ֆիլմ՝ նկարվել ա առաջին անգամ, որտեղ մենք ցույց ենք տվել իրականությունը: Ու եթե շատ-շատերը մտածել են ավելի լավ ա կազինո, հյուրանոց սարքեն՝գիշերային ակումբ եւ այլն, որ բիզնես անեն… մենք մտածել ենք մեզ ընձեռնված հնարավորությունները օգտագործել՝ պատմություն թողնելու համար:
Այսինքն մենք բոլորս միասին՝ իհարկե Գոռ Վարդանյանի գլխավորությամբ, կարողացանք մի բռունցք դառնալ, եւ արժեք ստեղծել: Մինչեւ հիմա էդ ֆիլմը մարդիկ որ նայում են՝հուզվում են:
Ի դեպ, երկու օր առաջ էլ՝ եկեղեցում Պարգեւ Սրբազանին պատահաբար հանդիպեցի, ու իր հետ զրույցում էլ հիշեցինք «Ղարաբաղի Ճակատագիր» ֆիլմի դրվագները, պատմությունը՝ հետ հայացք գցելով, որ անկախ ամեն ինչից՝ լավ գործ ենք արել:
Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ. Բոլորը ըմբռնումով մոտենան մեր գործին, ոչ թե քարկոծեն ու թիրախավորեն:


-Ի դեպ, քանի որ խոսք գնաց Պարգեւ Սրբազանի մասին.կուզենայի իմանալ, թե ինչպես էր իրեն զգում Սրբազանը…

- Պարգեւ Սրբազանի աչքերը շատ տխուր էին ու թախծոտ, բայց կարեւորը ոտքի վրա էր, խոսում էր, ամուր էր, ու ինձ համար էլ մեծ պատիվ էր ու հաճելի՝ նրա հետ հանդիպումը: Ու կուզենամ, որ այսուհետ էլ՝ նրան այդքան տխուր չտեսնեմ, եւ առահասարկ շատ եմ ուզում, որ իմ Հայը նորից ամրանա, ու հաղթի անպայման:

 

ԱՄՆ-ԵՐԵՒԱՆ

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից

 

 

Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan