էս ինչ սով ա քաղաքական դաշտում, որ անցել եք ուրիշի ընտանիքների սգին, որ քաղաքական դիվիդենտ շահեք...
Լավ, ո՞նց կարելի է մարդկային ողբերգությունները վերածել քաղաքական շահարկման, էս ինչ սով ա քաղաքական դաշտում, որ անցել եք ուրիշի ընտանիքների սգին, որ քաղաքական դիվիդենտ շահեք... Ուրիշի ընտանիքների սուգը հարգել սովորեք, քաղաքական նպատակներով մի տարածեք մեր մարզից զոհված զինվորի լուսանկարը, Դուք գիտեք, թե ինչ վիճակում է զինվորի ընտանիքը, գիտեք, որ նրանց միայն իրենց որդու կորուստն է հետաքրքրում, ո՛չ թե Ձեր էժան քաղաքական շահարկումները...Տարատեսակ գրառումներ անելու փոխարեն, գնացեք ու կանգնեք հերոսի ընտանիքի կողքին, վշտակցեք, եթե Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում փրկիչներ Հայոց:
Անդրադառնալով ներկա դառն ու ողբերգական իրողություններին ու քաղաքական մեծ ու փոքր շոուներին, գրել է ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ում արմատները ձգվում են դեպի Հայրենի Արցախ: