ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով Ապարանի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր ՌաֆայելՊողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Պողոսյանը ոստիկանության հնաբնակներից է, ով միշտ աչքի է ընկել ոչ միայն իր մարդկային հատկանիշներով, այլև պրոֆեսիոնալիզմով։ Նա հանրապետության մի քանի ոստիկանության բաժինների պետ է աշխատել, ու այդ բաժիններում միշտ բարձր են եղել ոչ միայն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այլև նաև կանխման ու նախականխման։