Հայաստանը ներկայացնող ազգությամբ եզդի Ռոման Քալաշյանը բացարձակ հաղթանակ տարավ բռնցքամարտի առաջնությունում
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Հ. Պատուրյանի անվ. մարզադահլիճում կայացավ WAK-1F Armenia 26-րդ միջազգային բաց առաջնությունը՝ ի դեմս MMA, K-1, Boxing մենամարտերի։
Մրցաշարի բացման արարողակարգի ընթացքում ոգևորելով մարզիկներին հաջողություն մաղթեցի, միաժամանակ շնորհակալությունս հայտնեցի մրցաշարի կազմակերպիչներին՝ հանձինս ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Միրզիկյանին, միջազգային առաջնություն իրականացնելու և նպաստելու ֆիզիկապեu կոփված, հայրենասեր uերնդի ձևավորմանը, ինչպես նաև երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը:
Ներկա էր նաև Արևելյան մարտարվեստների աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ֆեդերացիայի պատվավոր անդամ, WAK-1F միջազգային դասի սպորտի վարպետ Ամար Թամոյանը։
Մրցաշարում 74 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ եզդի Ռոման Քալաշյանը բացարձակ հաղթանակ տարավ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող մարզիկի նկատմամբ, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:
Հայկական լեռնաշխարհի ծոցից դուրս եկած հպարտ ու ազատ եզդիորդիների մարզական հաջողությունները դեռ շատ-շատ են բոլորիս ուրախացնելու և հպարտություն պարգևելու: