Գիտեք այս արշավը նոր չի սկսվել, այս արշավը շարունակվում է, սրա մասին խոսելու եմ երկար, փաստերով, չկա աշխարհում մի մարդ, ում այսքան հալածած լինեն
Երբ ես Իտալիա գնացի հանդիպեցի առաջին, հետո երկրորդ, հետո երրորդ Պապին, եկեղեցու հետ սկսեցի համագործակցել, որպեսզի կարողանամ եկեղեցու արխիվներից հնարավորության դեպքում ձեռք բերել այն փաստաթղթերը, որոնք մեր հայկականության մասին մեզ կտան ավելի շատ տվյալներ, քան մենք ունենք։ Իմ Իտալիայում ապրած15-16 տարիների ընթացքում ինչով կարողացել եմ օգնել եմ բոլորին՝ ժողովրդին, դպրոցներին, մանկատներին։ Այսինքն իմ պատմությունը գիտեն ինձ ճանաչողները՝ 22 տարեկան հասակում ՀՀ-ից հեռանալիս չեմ ունեցել ոչինչ, բացի հայրական տնից։ Չեմ աշխատել ոչ մի ռուբլի ՀՀ-ում, չեմ ունեցել կապիտալ, բյուջե չեմ թալանել։
Հայերը հասկանում են, տեսնում են իմ գործունեությունը, ու այս ամենից հետո ինչ եմ ստանում․ ես գալիս եմ Հայաստան, ինձ հետ բերում միլիոնավոր դոլարներ, ու մարդիկ տեսան, թե ես ինչ պատասխան եմ ստանում։Աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ ինձ հարգում են, սիրում են, բայց միակ տեղը, որտեղ ես պետք է հոգեւոր հանգստություն զգամ՝ Հայաստանում, ցավոք, երկար տարիներ ես այդ հոգեւոր հանգստությունը փոխարինել եմ տանջանքով, բայց ես չեմ դադարում հայ լինելուց եւ շարունակում եմ օգնել իմ հայրենիքին>>,-տեսաուղերձի միջոցով ներկայացնելով իր առաջիկա անելիքները ասել է Հայազգի գործարար ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԸ, նկատելով․
-Մարդիկ տեսնում են, թե ինձ հետ իմ երկրում ինչ է կատարվում, մարդիկ հարցնում են՝ինչո՞ւ։ Այ այդ ինչու-ի պատասխանը մարդիկ կստանան շուտով, ամբողջ աշխարհը... հայերը իմանալու են ամբողջ ճշմարտությունը ու իրականությունը։ Ինչի՞ համար է իմ դեմ արշավը, որովհետեւ կան փաստեր, որի մասին շուտով խոսելու եմ։ Գիտեք այս արշավը նոր չի սկսվել, այս արշավը շարունակվում է, սրա մասին խոսելու եմ երկար, փաստերով, չկա աշխարհում մի մարդ, ում այսքան հալածած լինեն։ Ու ես միակն եմ, ով այս հալածանքները տղամարդավարի տանում է, ես այնքան ուժեղ եմ, որ իմ դեմ պայքարում են բոլոր կառույցները։ Դրա պատճառների մասին հատ-հատ խոսելու եմ, սաղ բացվելու է, սաղ իմանալու են, թե որն է պատճառը։