Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վճիռ կայացնողները վեթինգներ խոստացած իշխանությունների օրոք
Newsmedia.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ի ինչպես նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի, այնպես էլ եւ ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից կատարված անօրինություններին: Վերջիններիս կողմից կատարված առերեւույթ հանցագործությունները գուցե այդպես էլ իրավական գնահատականի չարժանանային, եթե ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը, եւ Հովհաննես Խորիկյանը հանրությանը փաստարկված չներկայացնեին բուհում տեղի ունեցող անօրինությունների շղթան, եւ այդ առիթով չդիմեին իրավապահ մարմիններին:
Տարօրինակ զուգադիպությամբ, քաղաքագետ Գագիկ Համբարյանին առնչվող քաղաքացիական գործերը, և մասնավորապես զարմանալի զուգադիպությամբ՝ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի բոլոր հայցերը վերջինիս դեմ քննում է միևնույն դատավորը՝Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը:
Նկատենք, որ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հայտնի վերլուծաբանից պահանջում է միլիոնների հասնող գումարներ՝ իբր իր պատվին ու արժանապատվությանը վնասելու համա : Նա դատի է տվել հայտնի քաղաքական վերլուծաբանին՝ ենթադրյալ գրառումների համար: Երկու հայցադիմուներից յուրաքանչյուրի համար պահանջելով 3 միլիոն դրամ:
Ի՞նչ է ընկած այդ «հանելուկի» հետեւում, ո՞վ է վերը նշված դատավորը, ում հետ կապված մեր խմբագրության ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ քաղաքական վերլուծաբանը զրուցում մի կնոջ հետ ,եւ որի արդյունքում ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս դատավորի գործունեության մասին, այս եւ այլ հարցերի շուրջ էլ Newsmedia.am-ը զրուցել է ՇՊՀ դասախոս, հայտնի քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանի հետ, ով մինչ գաղտանզերծելը մեր խմբագրություն ուղարկված ձայնագրության բովանդակությունը, նախ անդրադարձավ դատավոր Լիլիթ Խաչատրյանին էլ ավելի ուշագրավ մանրամասներ ներկայացնելով հանրությանը․
-Գյումրին շատ փոքր քաղաք է, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ դատավոր Լիլիթ Խաչատրյանի հայրական թաղում է ապրում ՇՊՀ նախկին ռեկտորը, իսկ վերջինիս մայրը հայտնի դատավոր Զենֆիրան է, ով ըստ գյումրեցիների շրջանում տարածված լուրերի, մշտապես սերտ կապերի մեջ է եղել Մինասյանի հետ։ Այնպես որ Լիլիթ Խաչատրյանի մոտ հայտնվող դատական գործերը ի սկզբանե իմ կողմից դիտարկվում էր որպես բացահատ հովանավորչություն, որովհետեւ չի կարող նույն մարդու կողմից տրված երեք գործերն իմ դեմ հայտնվեն նույն դատավորի մոտ։ Ինքս երբեւիցէ չէի կասկածի վերջինիս կեղծարարության մեջ, եթե այդ դատավորը իմ գործընկեր՝ Հովհաննես Խորիկյանի գործերից մեկի ժամանակ, իմ անձի հանդեպ բացահայտ ագրեսիվ եւ անեդակվատ վարքագիծ չցուցաբերեր դատական նիստի ժամանակ։ Երկրորդ, նույն դատավորը ժամանակին իր մտերիմ ընկերուհիներից մեկի մոտ դժգոհել էր, թե ինչու եմ ես հակընդեմ հայցեր ներկայացնում Մինասյանի դեմ, եթե վերջինս չի ներկայանալու դատական նիստերին եւ այդ դատական նիստերն էլ՝ առկախված են մնալու։ Ես այդ դրվագով հանդիպել եմ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ, հայտնելով իմ մտահոգությունները՝ առանց մանրամասնելու էությունը։ Ես ընդամենը ասացի, որ եթե հանկարծ, այն ինչ ինձ տեղեկացրել են իրականություն դառնա, ապա դա 100 տոկոսով ապացուցում է, որ Լիլիթ Խաչատրյանը բացահայտ կապի մեջ է Մինասյանի հետ։ Դրանից հետո ես երկու-երեք բավականին խիստ գրառումներ կատարեցի այդ դատավորի պրոֆեսիոնալիզմի նկատմամբ։ Որովհետեւ պարզվեց այդ դատավորը նաեւ գրագող է. այդ կինը իմ դատական վճիռը գողացել եւ դրել այլ մարդու վճիռում՝ մոռանալով որոշ տեղերում հանել իմ անունը։ Ես նաեւ խիստ կասկածում եմ նրա գրագիտության եւ կոմպիտենտության վրա, որովհետեև չի կարող նորմալ դատավորը մեկ դատական գործի շրջանակում՝ ՇՊՀ-ի ֆակուլտետներից մեկի անունը երեք տարբեր ձեւերով ներկայացնել, դա անգրագիտության գագաթնակետն է։
Ասում են, որ դրանից հետո տիկինը լացուկոծ էր դրել դատարանում, ապա ըստ իմ տեղեկությունների, կարողացել էր իր համակուրսեցի, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին այդ ժամանակ պատկանող լրատվամիջոցից՝ այդ գրառումներից մեկը հեռացնել:Այսինքն տիկինը շատ լավ տեղյակ է, թե ես ինչ եմ գրում իր մասին:
Դիանից հետո Մինասյանը երկու հայց է ներկայացնում իմ դեմ եւ այդ երկու հայցը եւս հայնտվում են դատավոր Լիլիթ Խաչատրյանի մոտ։ Առաջին իսկ նիստի ժամանակ, հատուկ նշում եմ գործը՝ ՇԴ / 1674 / 02 / 19 գործի քննության ժամանակ ներկայացրել եմ ինքնաբացարկ տվյալ դատավորին։ Մանրամասնելով, որ ինքը շատ լավ կապ ունի Սահակ Մինասյանի հետ, կանխավ գիտի վերջինիս կատարվելիք քայլերի մասին եւ չի կարող անաչառ դատավարություն վարել։ Զարմանալիորեն, սակայն վկաների ներկայությամբ, հերքեց, որ ինքը ծանոթ է իմ նշած փաստերը ապացուցող երկու կանանցից որեւիցէ մեկին։ Հիմա այն ձայնագրությունը, որը Դուք նշեցիք, ուղարկվել է Ձեր խմբագրություն, այդ ձայնագրությունը վերաբերում է հենց այդ կանանցից մեկին, որի վերաբերյալ Լիլիթ Խաչատրյանը հայտնում է, որ ինքը չի ճանաչում նրան։ Այսինքն Ձեզ հասած ձայնագրությունը ապացուցում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը բացահայտ ստախոս է։
Նշեմ, որ որոշ նիստերին առողջական խնդիրների պատճառով ես չեմ գնացել, բայց պատշաճ ծանուցել եմ, որ չեմ ներկայանալու։ Եվ նիստերից մեկի ժամանակ, դատավոր Լիլիթ Խաչատրյանը առհամարելով իմ առողջական խնդիրների վերաբերյալ Գյումրի քաղաքի բուժհաստատություններից մեկի տնօրենի կողմից տրված փաստաթուղթը՝ դատական նիստ է անցկացրել, բաշխել ապացույցների բեռը, բայց ինձ ուղարկված փաստաթղթում չի նշել, թե ես մինչեւ երբ կարող եմ ներկայացնել ինձ բաշխված ապացույցների բեռը դատարան։
-Այսինքն այստեղ եւս դիտավորություն ե՞ք տեսնում։
-Իհարկե, սա միտումնավոր է արված, որովհետեւ ինչպես ես հիմա Վերաքննիչ դատարանի վճռից պարզում եմ՝ պարզվում է Լիլիթ Խաչատրյանը իր ապօրինի վճռի հիմքում դրել է այն, որ ես չեմ ներկայացրել ժամանակին ապացույցները, տիկինը նաեւ նշում է, որ ես չեմ նշել պատճառը, թե ինչու՛ եմ ուշացրել ։ Այն դեպքում, երբ ներկայացրել եմ ԲԿ-ի տնօրենի կողմից տրամադրված փաստաթուղթը իմ առողջական վիճակի վերաբերյալ։ Զարմանալի է, ի՞նչ պետք է էլ ներկայացնեի:
Հիմա գործերից մեկը Վերաքննիչ դատարանում վճռվել է հօգուտ Մինասյանի, այն դեպքում, երբ կոնկրետ փաստ կա, որ հայցվոր կողմը պատշաճ ապացույցներ չի ներկայացրել։ Ինչ որ սքրինշոտեր են, այն դեպքում, երբ այս դեպքերում կա կոնկրետ պահանջ հայցվորին՝ ներկայացնել վիդեո տեսանյութ այդ ապացույցի վերաբերյալ, որը առկա է Վերաքննիչ քաղաքցիական դատարանի վճռով: Ասեմ, որ 2018 թ-ին, երբՇՊՀ այն ժամանակվա ռեկտոր Մինասյանը ինձ ազատել էր աշխատանքից (ես դատի է տվել եւ վերականգնվեցի-Գ․Հ․) ՇՊՀ-ի փաստաբանը, որն իրականում սպասարկում էր Մինասյանի շահերը կեղծ ապացույցներ էր բերել դատարան, որը շատ արագ բացահայտվեց եւ դատավորը չընդունեց այդ ապացույցները։
Այսքանից հետո ես կարող եմ ենթադրել, որ դատավոր Լիլիթը վրեժխնդիր է լինում ինձանից այն բանի համար, որ ես նրա դեմ գրառումներ եմ արել եւ միեւնույն ժամանակ չի բացառվում նաեւ, րոր ինչպես Գյումրիում են տարածված լուրեր, տիկինը շատ փողասեր է եւ Սահակ Մինասյանի հետ գործարքի մեջ է մտած։
Ի դեպ ասեմ, որ այս դատավորի հետ կապված բավականին շատ կոշտ, վատ գրառումներ է կատարել նաև Շիրակի ներկայիս մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ ( Լուսանկարում ասվածի սքրինշոտը-Հեղ․)։
Հրապարակում ենք Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանի հրապարակային մեկնաբանություններից մեկը՝թե նա ինչպես է վերաբերում նույն Շիրակի մարզի «անփոխարինելի» դատավոր Լիլիթ Խաչատրյանին.
-Պարոն Համբարյան, անդրադառնանք նաեւ մեր խմբագրություն ուղարկված ձայնագրությանը։ Այնտեղ կարծես թե Ձեր ձայնն է հնչում եւ մի տիկնոջ։ Կգաղտանազերծեք, Դո՞ւք եք ձայնագրության մեջ խոսող տղամարդը, եթե այո, ապա ո՞վ է Ձեր զրուցակիցը։
-Անկեղծ ասած ես չգիտեմ, թե այդ ձայնագրությունը Ձեզ որտեղից, բայց ուրախ եմ դրա համար։ Ասեմ, որ այո, իմ ձայնն է, բայց ես չեմ ուզում դեռ այդ կնոջ անունը տալ, սակայն, պատրաստ եմ իրավապահներին ամենայն մանրամասնությամբ ներկայացնել։ Որովհետեւ այդ կինը բացահայտում է, որ Լիլիթ Խաչատրյանը ստախոս է, որ ինքը Լիլիթ Խաչատրյանի հետ շատ մոտ հարաբերություններ ունի, այն դեպքում, երբ դատավոր կոչվածը հրաժարավում է ընդունել, որ ինքն ու այդ կինը մտերիմներ են։
Ես, իհարկե չեմ բացառում, որ այս ամենի հետեւում կանգնած է գործող իշխանությունը եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։ Եթե հանկարծ այս բացահայտումներից հետո ԲԴԽ-ն կարգապահական վարույթ չսկսի, ապա ես իրավունք ունեմ համոզմունք ունենալ, որ նա հովանավորվում է նաեւ իշխանությունների կողմից։
Ասեմ Ձեզ նաեւ, որ բազմաթիվ մարդիկ ինձ նամակներով գրում են, որ Լիլիթ Խաչատրյանը կոնկրետ բանկային գործերի կոռուպցիոն սխեմնաներով համագործակցում է բանկերի հետ, բանկերի օգտին վճիռներ կայացնելու առումով։ Կան ասվածիս սքրինշոտները, մարդկանց հետ գրագրությունները։
Ամփոփելով զրույցը հայտնի վերլուծաբանը միանշանակ փաստում է․
-Այս ամենը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում իմ անձի ու գործունեության շուրջ:
Զավեշտ է Վերաքննիչ դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանի գլխավորած դատական խմբի բացահայտ միակողմանի որոշումը, որով նրանք առոչինիչ են ճանաչում իրենց իսկ դատարանի ընդունած որոշումը՝ կապված ապուցույցի պատշաճ լինելու հետ, ինչպես նաև միակողմանի պնդում են, որ ես իբր տեղեկացված եմ եղել ապացույցների ներկայացման վերջնաժամկետին, որը, կրկնում են սուտ է: Եթե այդպիսի փաստաթուղթ կա գործում, ապա այն հաստատ կեղծիք է:
Շարունակելի.
Զարգացումների մասին՝ կխոսենք հաջորդիվ :
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
Ներկայացնում ենք մեր ձեռքի տակ հայտնված Ձայնագրությունը՝վերը նշված թնջուկի շուրջ...