Բերձորցին շարունակում է ապրել այնպես, ինչպես ապրում էր պատերազմից առաջ եւ պատերազմից հետո․ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը տարածվող լուրերի մասին
<<Բերձորը տարհանելու մասին լուրերը նպատակ ունեն խուճապ առաջացնել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որեւիցէ պաշտոնական խողովակով նման հրահանգ չի իջեցվել, անգամ տվյալ խոսակցություններին համապատասխանող կամ թեկուզ դրանց մոտ տեղեկատվություն չկա>>,-այս մասին անդրադառնալով Բերձորը թշնամուն հանձնելու վերջին օրերին ամենաշատը շրջանառվող լուրերին, ասաց Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, նկատելով․
-Բերձորցին շարունակում ապրել այնպես, ինչպես ապրում էր պատերազմից առաջ եւ պատերազմից հետո՝ զգալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անմիջական հոգածությունը յուրաքանչյուր բերձորցու նկատմամբ։ Իսկ անտեղյակ աղբյուրներին, եւս մեկ անգամ խնդրում եմ խուճապ չտարածել։
