Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ պաշտպանը միջնորդեց գրավ կիրառել (տեսանյութ)
Աղվան Հովսեփյանի մոտ առկա հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ պաշտպանը միջնորդեց գրավ կիրառել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով հրատապ նիստը, որը դատարանը հրավիրել է՝ քննարկելու Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխման հարցը։