1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խնդրում եմ ստուգումներ կազմակերպել ՇՊՀ-ում, փաստերով ցույց տալ` ճի՞շտ եմ, թե՞ սխալ. դասախոսը` ԿԳՄՍ նախարարին

Շիրակի պետական համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը բաց նամակ է հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին բուհ-ում կառուցվածքային փոփոխությունների անվան ներքո առանձին ֆակուլտետների, ամբիոնների ու բաժինների փակման առիթով։ Ներկայացնում ենք ստորև:

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին

Անկախ իմ ընդդիմադիր կեցվածքից, բարձրաձայնում եմ զուտ աշխատանքային խնդիր, հատկապես որ վարչապետը հպարտանում է աշխատատեղերի ավելացումով, երբ Շիրակի պետական համալսարանում անհիմն կրճատումներ են տեղի ունենում, ու գործող ռեկտորը կարևոր հաստիքներում պահելու է իր օրոք աշխատանքի ընդունվածներին:

Այն, որ բուհերը պետք է ունենան ակադեմիական ազատություն ու լայն ինքնավարություն, քննարկման առարկա չէ, բայց Շիրակի պետական համալսարանի որևէ ռեկտոր նախկինում չի եղել այսքան արտոնյալ, որքան ներկայիս ռեկտորը: Ո՛չ հիմնադիրը, ո՛չ լիազոր մարմինը որևէ ձևով չեն վերահսկում նրա գործունեությունը, ինչը չի նպաստում ՇՊՀ-ում կրթության որակի և կառավարման արդյունավետության բարձրացմանը: Հոգաբարձուների խորհուրդը 2018 թվականից հետո արդեն երկրորդ անգամ կազմված է հիմնականում բարձրագույն կրթությունից չհասկացող մարդկանցից, որոնք գուցե իրենց ոլորտներում լուրջ հաջողությունների են հասել, բայց բուհական ոլորտից շատ հեռու են:

2022 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցավ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ հաստատվեցին անհիմն կառուցվածքային փոփոխությունները և նոր հաստիքացուցակը: Անձամբ ես մասնակցել եմ այդ խորհրդի նիստին, և մի քանի հոգով ցույց ենք տվել, որ հոգաբարձուների խորհրդի նիստի հաստատմանը ներկայացված կառուցվածքային փոփոխությունների և նոր հաստիքացուցակի նախագծերը կազմվել են ընթացակարգային լուրջ խախտումներով ու գաղտնի: ՀԽ անդամ, ԿԳՄՍ փոխնախարար Թռչունյանի անհասկանալի դատողությամբ եթե գիտական խորհուրդը հաստատել էր նախագծերը, ուրեմն հոգաբարձուների խորհուրդը ևս պետք է հաստատի (ու դա այն պարագայում, երբ նույնիսկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումներ կան, որտեղ ՇՊՀ գիտական խորհրդի ընդունված որոշումը համարվել է ապօրինի և անօրինական), ու այդպես էլ հաստատեցին: Զարմանալին այն է, որ ՀԽ անդամները երկու նախագծերին էլ փաթեթային ձևով կողմ քվեարկեցին (ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանը կառուցվածքային փոփոխությունների նախագծին ձեռնպահ քվեարկեց, բայց զարմանալիորեն կողմ էր նոր հաստիքացուցակին, ինչն առաջինի հետևանքն էր), երբ տող առ տող պետք է ռեկտորից, նրա տեղակալներից, իրավաբանից պահանջեին ամբիոնների լուծարման և հաստիքների կրճատման հիմքերը. երիտասարդ կադրերին դարձնում են գործազուրկ կամ անհիմն փոխատեղություն են խոստանում ցածր աշխատավարձերով: Բերեմ միայն մեկ դեպք. ՇՊՀ-ի ամբիոնի օրինակելի կանոնադրության (հաստատված 29.09.2021 թ.) 4.1. կետով ամբիոնը կարող է լուծարվել, եթե՝

4.1.1. ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը չի բավարարում սույն կանոնակարգի 2.1 կետի պահանջը.

4.1.2. թողարկող մասնագիտությունների գծով ընդունելություն չի կատարվում (չհավատարմագրված մասնագիտություն, աշխատաշուկայի պահանջարկի բացակայություն, ֆինանսատնտեսական անարդյունավետություն և այլն):

Իմ ամբիոնը՝ պատմության և փիլիսոփայության, չէր կարող լուծարվել, քանի որ մեջբերված կետերը և 2.1. կետն իմ ամբիոնին չեն վերաբերում, բայց լուծարել ու անհիմն միավորել են իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնին, որը տարիներ շարունակ չունի բակալավրի առկա ուսուցում, իսկ քաղաքագիտության բաժինն էլ փակվեց երկու տարի առաջ հենց ռեկտոր Սերոբյանի նախաձեռնությամբ:

Ֆիզիկա և մաթեմատիկա մասնագիտությունների գծով, ցավոք, դիմորդներ չունենք արդեն մի քանի տարի, բայց նոր կառուցվածքային փոփոխություններով ձևավորված մաթեմատիկայի, ֆիզիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն են կրկին բացել, այն դեպքում, երբ ՇՊՀ-ի ամբիոնի օրինակելի կանոնադրության (հաստատված 29.09.2021 թ.) 2.1. կետով (Ամբիոնը ստեղծվում է տվյալ ոլորտի մասնագիտություններին համապատասխան ուսանողական համակազմի, ուսումնական ծանրաբեռնվածության ծավալի /առնվազն 4000 ժամ/ և հինգից ոչ պակաս մասնագետ-դասախոսների առկայության դեպքում, որոնցից առնվազն երեքը պետք է ունենան գիտական աստիճան և /կամ/ գիտական կոչում) ֆիզիկա կրթական ծրագիրը բակալավրիատում ու մագիստրատուրայում չունի առնվազն 4000 ժամ: Չի բացառվում, որ այդ ամբիոնն իրականում ՏՏ ամբիոն է, քանի որ այդ բաժնում ամեն տարի գոնե մի քանի հոգի ընդունվում են, իսկ «ֆիզիկա» և «մաթեմատիկա» անունները դիտավորյալ են մտցվել ՏՏ-ի կողքին՝ ապահովելու համար համապատասխան մարդուն ամբիոնի վարիչի պաշտոնին նշանակելը: Այլ ամբիոնների պարագայում ևս պետք է սա ստուգվեր ու ապացուցվեր, ինչը հոգաբարձուների խորհրդի հունիսի 23-ի նիստին չեղավ: Հոգաբարձուների խորհուրդը նման խնդրահարույց, ընթացակարգային լուրջ խախտումներով նիստին բերված երկու նախագծերի վերաբերյալ բողոքների հիմքերը ստուգելու համար կարող էր դիմել ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության խորհրդատվությանը, ինչը չարեց:

Եթե, իրոք, ֆիզիկա կրթական ծրագիրը (հնարավոր են նաև այլ կրթական ծրագրեր) չունի առնվազն 4000 ժամ, ապա տարիներ շարունակ ռեկտորը մսխում է համալսարանի բյուջեն և զբաղված է հովանավորչությամբ՝ արհեստականորեն պահելով նման ամբիոն, քանի որ ինքը լինելով ֆիզիկոս և չկարողանալով իր ֆիզիկոս ընկերների հետ ապահովել գեթ մեկ դիմորդի ուղղորդում դեպի ֆիզիկայի բաժին, այդ նույն ֆիզիկոս ընկերներին նշանակել է բարձր պաշտոնների:

Խնդրում եմ ստուգումներ կազմակերպել ՇՊՀ-ում, հիմքերով ցույց տալ, որ ճիշտ եմ կամ սխալ, հակառակ դեպքում, դուք ևս կհաստատեք, որ ռեկտոր Սերոբյանը վայելում է իշխանության հովանավորությունը և զբաղված է բուհի բյուջեն ոչ արդյունավետ ծախսելով:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan