22 կիլոմետր կառուցում է Ադրբեջանը, 10 կիլոմետրը Հայաստանը․ ԱՀ քաղաքաշինության նախարարը մանրամասներ է հայտնում այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ
Ովքեր են կառուցում այս պահին Բերձորը շրջանցող այլընտրանքային ճանապարհը, ինչ ընթացքի մեջ է ճանապարհի կառուցումը, եւ թե ում է հասել ճանապարհի կառուցման առյուծի բաժինը, Newsmedia.am-ը հետաքրքրվել ԱՀ Քաղաքաշինության նախարար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․
-Եռակողմ համաձայնագրի շրջանակներում ճանապարհի մի մասը պետք է կառուցվի Ադրբեջանի, մի մասը Հայաստանի Հանրապետության միջոցներով: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը ոչ մի առնչություն չունի նշված ճանապարհի կառուցման հետ:
-Այսիքն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունն է ներգրավված կառուցման աշատանքներին։
-Այո, բայց մեր մասնագետները այցելում են շինհրապարակներ, տեղում ծանոթանում աշխատանքներին, եթե խնդիրներ լինում են՝ ադ խնդիրները գրավոր մենք բարձրաձայնում ենք ռուս խաղաղապահների միջոցով:
Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում է կառուցում, Ադրբեջանինը` Արցախի տարածքում: 22 կիլոմետր կառուցում է Ադրբեջանը, 10 կիլոմետրը Հայաստանը: