Ո՞ր դեպքում է իրավաչափ. իրավապահ համակարգի կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս օգտագործել բիրտ ուժ՝ ընդհուպ գազաբալոն եւ այլ կոշտ ֆիզիկական միջոցներ
ՕՐԵՆՔ ԵՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ո՞ր դեպքում է իրավաչափ իրավապահ համակարգի կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս օգտագործել բիրտ ուժ՝ ընդհուպ գազաբալոն եւ այլ կոշտ ֆիզիկական միջոցներ. հարցի պատասխանը փորձել ենք ստանալ հանրությանը հայտնի փաստաբան, Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանից, ով նախ նկատեց․
-Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն արգելված է բիրտ ուժի կիրառումը եւ բիրտ ուժ կիրառողը՝ ըստ էության, օրենքով սահամանված կարգով պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ինչ վերաբերում է լիազոր մարմնի՝ Ոստիկանության կողմից ուժ կիրառելուն, ապա եթե ոստիկանության օրինակական պահանջը, խնդրում եմ ուշադրություն դարձնել օրինական պահանջին քաղաքացին չի ենթարկվում, ապա օրենքի ուժով ոստիկանը իրավունք ունի կիրառելու ուժ։
Այս համատեքստում շատ կարեւորում եմ ՀՀ-ում ինչպես ոստիկանի օրինական գործողություններին ենթարկվելը, այնպես էլ ոստիկանի կողմից ոչ պատշաճ լիազորությունների իրականացումը, որը բերում է նրան, որ տեղի են ունենում օրենքից դուրս գործառույթներ։ Ինչպես նաեւ ոստիկանի առերեվույթ անօրինական գործողության արդյունքում,անձի մոտ կարող է առաջանալ իրավամբ դիմադրության իրավունք։