Դատապարտելի է որեւէ ազգակործան եւ ավանդական արժեքները խեղող նախաձեռնությանը կամ միջեցառմանը որեւէ կերպ որեւէ պետական պաշտոնեայի մասնակցությունը. Տեր Զարեհ
«Այս օրերին, երբ մարդու իրավունքների կոպիտ խաղտմամբ սեփական տներից բռնի տեղահանվում են մեր արցախյան հայրենակիցները, երբ մեր ազգը բարոյական խորը ճգնաժամի մեջ է մարդու իրավունքների տիկին պաշտպանը մեծ խանդավառությամբ մասնակցում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի շահերը սպասարկող, ասել է թե պիղծ արժեքների տարածմանը եւդրանց ջատագովմանը ծառայող, նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։
Դատապարտելի է որեւէ ազգակործան եւ ավանդական արժեքները խեղող նախաձեռնությանը կամ միջեցառմանը որեւէ կերպ, որեւէ պետական պաշտոնեայի մասնակցությունը, հակառակ դեպքում՝ կարելի է հասկանալ, որ այսօրվա իշխանությունները լուռ կամ հրապարակային սատարում եւ կամ համակրում են նման արժեհամակարգերի տարածմանը եւ դրանց կրողներին», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ: