Հայրն ու դասընկերը հայտնաբերել են կախված վիճակում, անշնչացած. Բացառիկ մանրամասներ 14-ամյա տղայի ինքնասպանությունից
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ողբերգական դեպք է պատահել, շաբաթ օրը գիշերը ինքնասպան է եղել 14 տարեկան մի երեխա։ Նրան հայտնաբերել են ճանապարհից մոտ 600 մետր հեռավորության վրա գտնվող ուռենու ծառից մետաղալարով կախվելու եղանակով ինքնասպան է եղած:
Տեղի համայնքապետը` Մկրտչյանը նշում է, որ ողջ գյուղը շոկի մեջ է.
-Խելացի, իր տարիքից հասուն տղա էր: Ընտանիքի միջնեկն էր, ունի իրենից մեծ քույր եւ փոքր եղբայր: Դեպքի օրն էլ տանեցիների պատմելով որեւէ արտառող դրսեւորում չի ունեցել: Դեպքի օրը հայրիկի հետ անասուններն արածացելնելու է տարել, հայրը որոշ ժամանակով բացակայել է, երբ վերադարձել է որդուն չի գտել: Սկսել են ողջ գյուղով ման գալ, հետո հայրն ու դասընկերը հայտնաբերել են կախված վիճակում, անշնչացած: Մինչեւ հիմա մարմինը դատաբժիշկների մոտ է: