Մասնավորապես ռազմական ոլորտին վերաբերող դրվագներում մահապատժի ինստիտուտը պետք է գործի. Հայտնի փաստաբանը մահապատժի վերականգնման մասին
«Մահապատժի վերականգնման պահանջը միանշանակ առերեւույթ հետքայլ նահանջ է, բայց այնքանով, որքանով ՀՀ-ն պատերազմական վիճակի մեջ է գտնվում, ապա որոշակի հոդվածներ կամ մասնավորապես ռազմական ոլորտին վերաբերող դրվագներում մահապատժի ինստիտուտը պետք է գործի: Որպես իրավաբան միշտ դեմ եմ եղել մահապատժի կիրառմանը, բայց հաշվի առնելով վերը նշածս` կիսում եմ այն մարդկանց կարծիքը, որը նման դեպքերում մահապատիժը պետք է գործի»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից առաջ եկած` մահապատժի վերականգնման առաջարկին, ասաց հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանը: