Գերիների գնդակահարության տեսանյութը ցնեցել եւ խիստ վրդովեցրել է Իրանին, քանի որ մենք տեսել ենք նման տեսանյութեր, որոնք սովորաբար տարածում են իրենց ԻԳԻԼ կոչող ահաբեկիչները
«Հայ գերիների գնդակահարության տեսանյութը ցնեցել եւ խիստ վրդովեցրել է Իրանին, քանի որ մենք տեսել ենք նման տեսանյութեր, որոնք սովորաբար տարածում են իրենց ԻԳԻԼ կոչող ահաբեկիչները: Սա շատ վտանգավոր է եւ մտահոգիչ, որ նման դաժանություննեևը մուտք են գործում Կովկաս։ Սա ուսումնասիրության կարիք ունի, Ադրբեջանի պաշտոնյաները դեռ պարզաբանումներ չեն տվել այս հարցում, հակառակ դեպքում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ։ Իսկ այս տեսանյութը տարածող ուժերը պատերազմի նպատակ են հետապնդում, իսկ Կովկասում նոր պատերազմը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար»,-NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին, ասաց իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՆ, ընդգծելով, որ տարածաշրջանոևմ անկայության դեպքում Իրանի հստակ քայլերը չեն ուշանա.
-Իրանը միշտ եղել է տարածաշրջանում խաղաղության ջատագովը, և միշտ ցանկացել է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Բայց այս միտումը մատնանշում է նոր պատերազմի մասին, իսկ լայնածավալ պատերազմի մասին կարող եմ ասել, որ այս պատերազմը տեղի կունենա ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ դրան կներգրավվեն այլ երկրներ, և Իրանն է պատերազմի հիմնական նպատակը: Իհարկե, Իրանը չի կարող հանգիստ հետևել կողքից, Իրանը կներքաշվի այս պատերազմի մեջ։
