N զորամասի բուժծառայության պետն ապօրինի ձեռք է բերել տրամադոլի 50 սրվակ և իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի. Արցախի ԱԱԾ
2022 թ. հոկտեմբերին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի բուժծառայության պետը 2022 թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի:
Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Արցախի ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ըստ ենթակայության՝ նախաքննության կատարման համար: