61-ամյա կինը դիմել է գլխավոր դատախազություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և շտապօգնության բժիշկների մեղքով իր դուստրը մահացել է
Երեկ, հոկտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Երևանի բնակիչ՝ 61-ամյա Վերոնիկա Ա-ն և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Շտապօգնության կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հուլիսի 7-ին Երևանի հիվանդանոցներից մեկում իր աղջիկը՝ Թամարա Ա-ն, մահացել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված դիմումը գլխավոր դատախազությունից փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նախաքննություն է սկսվել և չի բացառվում, որ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունից էլ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։