ԱՀ նախագահը ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի հետ քննարկել է արտաքին քաղաքական վերջին զարգացումները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների գործողություններն այդ առումով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: