Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց առավելագույնը, որին այժմ կարելի է հասնել հայ-ադրբեջանական գործընթացներում
Սոչիում խոսքը խաղաղության պայմանագրի մասին է եւ այն տեղի մասին, որն այդ պայմանագրում կզբաղեցնեն հաղորդակցությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի (այլ ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի) սահմանների եւ Արցախի ճակատագրի հարցերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Բաքվին պետք չէ խաղաղություն, նրան պետք է Ղարաբաղը։
«Արդեն փակուղի կա։ Ուստի կարծում եմ, որ ամենալավ տարբերակը հիմա, այսինքն՝ մի քանի տարվա համատեքստում, տանելն է մի իրավիճակի, երբ հակամարտությունը կլուծվի բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե զենքի կիրառման ճանապարհով։
2020 թվականից հետո մենք տեսնում ենք բոլորովին նոր իրավիճակ։ Մեզ պետք է նորից մտնել այս գործընթացի մեջ։ Մենք դա դեռ չենք արել։ Հայաստանը փորձում է ընտրել վարքագծի այն տարբերակը, որը կօգնի նախ ֆիքսել իրավիճակը, իսկ հետո փորձել առաջ գնալ։
շարունակությունը՝սկզբնաղբյուրում:
