Բայդենն ասել է, որ ընտրություններում հանրապետականների հաղթանակը կնշանակի «սարսափելի երկու տարի» իր կառավարման համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօրվա ընտրություններում հանրապետականների հաղթանակը կնշանակի «սարսափելի երկու տարի» իր կառավարման համար, հայտնում է CNN-ը։
«Եթե մենք պարտվենք Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում, դա սարսափելի երկու տարի կլինի։ Լավ նորությունն այն է, որ ես վետոյի իրավունք ասել է»,- ասաց նա:
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ եթե հանրապետականները հաղթեն, ապա իր նախագահությունը կտեղափոխվի բոլորովին նոր փուլ։ Նշվում է, որ հանրապետականներին անհրաժեշտ է ընդամենը հինգ մանդատ ստանալ՝ Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար։