Անկախ երկրների համագործակցությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցներին. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին կարծում է, որ անկախ երկրների համագործակցությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցներին։ Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Թեհրանում ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմանը։
«Անկախ երկրների համագործակցությունն ամենավճռական պատասխանն է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պատժամիջոցներին և ապակայունացման քաղաքականությանը», - Ռաիսիի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը։
Չորեքշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Պատրուշևի հետ բանակցությունների ժամանակ ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ինստիտուտների ստեղծման կարևորությունը՝ արևմտյան պատժամիջոցների դեմ պայքարելու համար, հաղորդում է IRNA-ն:
Պատրուշևը Իրան է ժամանել Շամխանիի հրավերով։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, նա կանցկացնի պլանային ռուս-իրանական խորհրդակցություններ, որոնց կմասնակցեն երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։