ԱԺ-ն քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը. Ռոբերտ Հայրապետյան
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա նաեւ նշել է. «Նախագծով.
- Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը(օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն):
- Նյութերի ոչնչացման լիազորությունը նախագծի համաձայն կարող է իրականացվել ցանկացած պաշտոնատար անձի միանձնյա որոշմամբ, քանի որ նախագծի «այլ իրավական ակտերով» ձևակերպումը իրենից ենթադրում է անգամ փոքր գյուղական համայնքի ավագանու որոշում:
- Սրանով փաստացի հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ամբողջ արխիվային նյութերը, ներառյալ օրինակթշնամական երկրների գործակալական ցանցերի և այլնի վերաբերյալ:
- Թերևս օրենքի կարմիր գիծն է ` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել: