Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպում, կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը. Զախարովա
Դեկտեմբերին 5-ին Մոսկվայում կկայանա ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորումը, այդ թվում՝ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։