ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահություն ստեղծելու ուղղությամբ. Տոյվո Կլաար
«Եվրամիությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք ցանկանում ենք կայուն խաղաղության հասնել տարածաշրջանում»: Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է Ստամբուլում TRT Համաշխարհային ֆորումի քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ չնայած այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կա, 30-ամյա հակամարտության արդյունքում՝ կողմերի միջև վստահությունը վերացել է, և դրա ձևավորումը ժամանակ է պահանջում։ «Կարծում եմ, որ ԵՄ-ն լայնորեն և ակտիվորեն աշխատում է կողմերի միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ»,- ասել է Կլաարը։