Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ քննարկել է Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը, երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ղեկավարների միջև հեռախոսազրույցից հետո։
Վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 26-ին և 22-ին։ Այնուհետև նրանք քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման հարցը։
«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին և այս տարվա հոկտեմբերի 31-ին ստորագրված պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և նյութատեխնիկական կապերի վերականգնման ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլում նշել են, որ պայմանավորվել են նաև հետագա շփումների մասին։