ԼՂ ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը ավտորիտար խաղ է Ալիևի կողմից. ԱՄՆ Սենատի հանձնաժողով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելն ակնհայտորեն ավտորիտար սցենար է, ասվում է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի թվիթերյան էջում։
«Ողջ ժողովրդավար աշխարհը պետք է անհապաղ դատապարտի գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- ասվում է հայտարարության մեջ: