Ադրբեջանն ուզում է խեղդել Արցախը․ 120 հազար մարդ կանգնած է սովամահության առջև․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)
Արցախում իրավիճակն անփոփոխ է՝ ճանապարհը փակ է, գազամատակարարում չկա, ժողովուրդն էլ՝ պաշարված, բայց կանգուն են ու կանգնելու ենք մինչև վերջ։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Լաչինի միջանցքի փակ լինելու և Արցախում տիրող իրավիճակի մասին։