Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ պարզաբանել՝ Մոսկվան Հայաստանի առաջ պայման դրե՞լ է, թե՞ ոչ. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ռուսներն ամեն ինչ անում են, որ մենք գնանք նրան, որ մտնենք Միութենական պետության մեջ և Զանգեզուրի միջանցքը տանք», - նշել է ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Որպես կուսակցության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ՝ հստակ, առանց «Հավաստի աղբյուրի» տակ թաքնվելու, պարզաբանել՝ Մոսկվան Հայաստանի առաջ նման պայման դրե՞լ է, թե՞ ոչ»: