ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչո՞ ւ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց. Մետաքսե Հակոբյան
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հե՜յ, Նիկոլ, որտե՞ղ ես...Որտե՞ղ եք մանդատներով և մանդատները վայր դրած ՀՀ ԱԺ գործընկերներ...Որտե՞ղ եք «չպայքարող» Արցախին ոտքի կանգնելու կոչեր անող ու Արցախի «փոխարեն» պայքարող իմ թանկագին հայրենակիցներ... 7 օր Արցախը չի ընկճվում, չի թուլանում, քանզի հակառակ դեպքում գինը վճարման անդառնալի է լինելու, քանզի հասել ենք եզրագծին, որինց այն կողմ մեր մայր Հայաստանն է հանձնվում թշնամուն...
Որտե՞ղ եք տասնյակ հազարներով Երևանում քայլող, փողոցներ փակող իմ պայքարող հայրենակիցներ...Ինչու՞ 7 օր պահանջում եք բոլորից, բայց ոչ գլխավոր պատասխանատուից...
Ինչու՞ առ այսօր պահանջատեր եք բոլորից, բայց ոչ Նիկոլից... ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչու՞ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց...
Հ.Գ. ի գիտություն «չիմացողների». Արցախն ու Հայաստանը հանձնում է Նիկոլը, նրան առ այսօր սատարողները, լռողները, «սպասողները»...»։