ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է Արցախի անվտանգությունն ապահովելու համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել
Ադրբեջանը հերթական անգամ առաջին անհրաժեշտության պարագաներն օգտագործում է Արցախում ապրող հայերի առանց այդ էլ լարված կենսապայմանների հետագա վատթարացման համար։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
«Եթե այս իրավիճակը պահպանվի, հումանիտար ճգնաժամն անխուսափելի կլինի։ Ես և իմ գործընկերները կոչ ենք անում նախագահ Բայդենին և նրա վարչակազմին օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր դիվանագիտական գործիքները՝ Արցախի անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ Ադրբեջանին տրամադրվող ողջ ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և պատժամիջոցներ սահմանելու միջոցով»,- գրել է Շիֆը։