Փաշինյանը հանձնարարել է հանել օդանավակայանի տեսախցիկների «ստոպ» կադրը և տարածել Իշխան Սաղաթելյանի լուսանկարը
Վերջին օրերին սոցիալական ցանցերում լուսանկար էր հրապարակվել, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմավորել։ Մասնավորապես, տարածվել էր «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից արված լուսանկարը:
Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, ինչպես է որոշում կայացվել հանրայնացնել Իշխան Սաղաթելյանի մեկնումը Հայաստանից: Բանն այն է, որ սահմանապահների կողմից Նիկոլ Փաշինյանին զեկուցվում է քաղաքական գործիչների շարժերը, թե ով կամ ուր հետ ուր է գնում: Եվ ահա, մեր տեղեկություններով, երբ նրան զեկուցվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի՝ ընտանիքով Դուբայ մեկնելու փաստի մասին, նա հանձնարարել է օդանավակայանից հանել տեսախցիկների «ստոպ» կադրը եւ տարածել:
Նկատենք՝ առաջինը այդ լուսանկարը տարածվել է հենց Փաշինյանի թիմին պատկանող եւ ինչպես Իշխան Սաղաթելյանն էր բնութագրել, հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած կառույցի աշխատակիցների կողմից կառավարվող կայքերով:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1236580/