Եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չկա, քանի որ այդ տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել հետո, բայց նախագիծը պետք է իրագործվի․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր երկրի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է, քանի որ ինքն ավելի ուշ է կոնկրետ այդ տերմինով բնորոշել տրանսպորտային կապ ապահովող նախագիծը, որը, նրա խոսքով, «պետք է իրագործվի»։