Մեծ Բրիտանիայում հնարավոր են համարել առաջիկա շաբաթների ընթացքում Ռուսաստանի նոր հարձակումն Ուկրաինայում
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Ռիչարդ Դաննաթը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտակա շաբաթների ընթացքում նոր հարձակում կսկսի Ուկրաինայում։ Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Daily Mail-ը։
«Մեր ամբողջ ռազմական հետախուզությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է հուսահատ հարձակման առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Մոսկվան 200-300 հազար նորակոչիկների է կանչել։ «Այս մեծ, բայց վատ կազմակերպված բանակը նետվելու է հարձակման, որին Ուկրաինան պետք է դիմադրի։ Հենց հասարակ ռուսաստանցիները հասկանան, որ չեն հաղթում, նրանց բարոյահոգեբանական վիճակն էլ ավելի կիջնի»,- ասել է Դաննաթը:
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավարը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է կարողանա վճռական հակահարձակում սկսել։