Ադրբեջանը պետք է դադարեցնի 120 000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ ցամաքային հաղորդակցության ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը․ շվեդ պատգամավոր
Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղում 120 000 մարդու համար արտաքին աշխարհի հետ միակ ցամաքային հաղորդակցության ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին իր գրառման մեջ նշել է շվեդ պատգամավոր Բյորն Զեդերը։
«Հակառակ դեպքում դա կավարտվի հսկայական մարդասիրական աղետով։ Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա»,- գրել է շվեդ պատգամավորը։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի տոտալ շրջափակման 34-րդ օրն է՝ ԱՀ-ում նկատվում է պարենամթերքի, դեղորայքի և վառելիքի սուր դեֆիցիտ։