ՈւՂԻՂ. Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանի առաջին նիստերը. Օրակարգում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը
Ազգային ժողովում այսօր մեկնարկել է ձմեռային նստաշրջանը: Հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:
Խորհրդարանի այս քառօրյայում կքննարկվի Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, այն տեղի կունենա հունվարի 17-ի առաջին հիմնական նիստում: Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Բարսեղյանը:
Օրակարգում, մասնավորապես, ընդգրկված են նաեւ հետեւյալ հարցերը.
- Պետական գաղտնիքի մասին,
- «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
- «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
- «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին,
- ա. «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ օրինագծեր: