Տեղի ունեցավ «Քեզ համար, զինվոր» նախաձեռնության հերթական նիստը, որի ընթացքում ձևավորվեց հիմնադիր խորհուրդը
«Քեզ համար, զինվոր»
Ս.թ-ի հունվարի 4-ին, տեղի ունեցավ «Քեզ համար, զինվոր» նախաձեռնության հերթական նիստը, որի ընթացքում ձևավորվեց հիմնադիր խորհուրդը, որը միաձայն որոշվեց ստեղծել բանակի խնդիրներով զբաղվող հկ-ների և հիմնադրամների նույնանուն ասոցացիա:
Ասոցացիային բաց է բոլոր շահագրգիռ կառույցների համար, որոնց համար ընդունելի և կարևոր է հասարակության գիտակից մասի համախմբումը մեր երկրի անվտանգության միակ երաշխավոր Հայոց բանակի և հայ զինվորի շուրջ:
Ասոցացիան իր առաջնային խնդիրն է համարում, անկախ իշխանության նկատմամբ վերաբերմունքից, համագործակցության առաջարկ ներկայացնել Հայոց բանակին և հասարակական խիստ կանոնակարգված վերահսկողության միջոցով նպաստել բանակում առկա բոլոր տեսակի խնդիրների լուծմանը:
Սա նաև մեր սահմանադրական իրավունքն է և պարտքը Հայոց բանակի բոլոր ժամանակների մեր նահատակների առջև: