1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սա պետք է լինի զսպաշապիկ ՊՆ-ի և բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը զարկերակին պահելու և հայ զինվորի իրական արժեքն ու դերը հասկանալու համար. Գայանե Զարգարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս NewsMedia.am Լրատվական գործակալության ղեկավար,  «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը  հանդես էր եկել   հայտարարությամբ, կոչով. այն է՝ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու բանակում հանցավոր անգործության մատնված ապաշնորհներին, իսկ  բանակում տիրող քաոսի ու  առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաեւ  միասանական պայքար տանելու   համար   դիմել  էր հանրության լայն  շերտերին, ասելով հետեւյալը.  - Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակների, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ առհասարակ՝ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված:  Կոչ եմ անում ստեղծել միասնական ճակատ, այլընտրանքային խումբ, որը ՊՆ-ից  կփորձի  ստանալ թույլտվություն՝ այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում  են  իրենց ծառայությունը իրականացնում սահմանին   կանգնած մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ՝  ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը պուլսին պահելու  եւ   հասկանալու՝ հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Սա պիտի լինի  պայքար՝ այսօրվա ու վաղվա համար, Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի հայոց բանակում:   Կխնդրեմ, որ այս պայքարին միանան նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հենց հիմա սահմանին կանգնած են, ովքեր արթուն հսկում են մեր քունը, մենք այլեւս այլ ճանապարհ չունենք»,- իր խոսքում նշել էր Գ. Զարգարյանը:  Հաշված ժամերի ընթացքում, «Քեզ համար Զինվոր» նախագծի   հայտարարությանն էին արձագանքել եւ միացել  հարյուրավոր մեր  Հայրենակիցները՝ հայտարարելով որ պատրաստ են հանուն Հայ Զինվորի ու հանուն մեր երկրի անվտանգության՝  անելու հնարավորն ու անհնարինը: Նախաձեռնության կոչին  արձագանքել  էին 44-օրյա պատերազմի մեր հերոսական Տղաների ծնողները, հոգեւորականներ,  իրավապաշտպաններ,  փաստաբաններ, ինչպես նաեւ տարբեր փորձագիտական շրջանակներ:Նախաձեռնության կոչին, ընդամենը հաշված օրեր անց  հաջորդեց «Քեզ համար  Զինվոր» նախագծի նախաձեռնության  անդրանիկ   հանդիպումը։ Նիստը՝ սկսվեց աղոթքով առ Աստված, ներկաների համար աղոթք հնչեցրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով առաջիններից էր, ով արձագանքեց հանուն հայ զինվորի վաղվա օրվա նախաձեռնությանը միանալուն եւ իր հայրական օրհնությամբ այն առանջնորդելու։Ներկա էին հանրային լայն շրջանակներին հայտնի գործիչներ, փորձագետներ, մանկավարժներ, փաստաբանններ  եւ մեր հենասյունները՝ հերոսածին  ծնողները։ Բացման խոսքով նախ հանդես եկավ նախաձեռնության հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը, ով  իր խոսքն այսպես սկսեց.- Երբ խոսում էին պատերազմի, հայոց բանակի ձեռքբերումների ու  դժվարությունների մասին, Սպարապետ Վազգեն Սարգսյանն  ասում էր, որ   ինքը  Աստված չի, ինքը հայ է, զինվոր է։ Հիմա մենք այստեղ բոլորս հայ ենք, մարտիկ ենք, զինվոր, ու պիտի անենք հնարավորն ու անհնարինը այս օրհասական  իրավիճակում ամրացնելու հայ զինվորի թիկունքն ու  հենարանը: Սահմանին կանգնած մեր Տղերքը պիտի իմանան, որ իրենք մենակ չեն,  եւ  որ  մենք էլ մեր տեղում պիտի գիտակցենք, որ  էս երկրիը «որբի գլուխ չի, որ ով երբ ուզի՝ դնի ու խուզի»: 

 

Ներկաներից մեկի   հարցին, թե՞ արդյոք նախաձեռնությունը իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտներ, թե ոչ, « Քեզ Համար Զինվոր» նախագծի հեղինակը պատասխանեց.  «Քաղաքական որեւէ ներբերանգներ եւ,  այսպես ասած՝ ինտրիգներ չկան, եւ չեն էլ կարող լինել: Մենք իրավունք չունենք՝ քաղաքականությունը տանել բանակ, եւ որեւէ տեսակի   դավադրությունների  դաշտ մտնել: Մենք ընդամենը մեկ գործ ունենք՝ մեր անվտանգության երաշխավորի թիկունքը ամուր ու անվտանգ պահել, եւ հենց այդ առթիով էլ  այսօր մտահոգ հայը հավաքվել է մեկ հարկի տակ՝ փորձելու տեղում պայքարի այլընտրանքային մեխանիզմներ գտնել, ինչը հնարավորություն կտա բանակի ներսում առկա խնդիրները գոնե մինիմալի հասցնել: Իսկ, եթե օրվա իշխանությունները ի վիճակի են եւ կարողանում են ամուր պահել բանակի մեջքը, շտկել բանակի ողնաշարը, խնդրեմ՝ որեւէ մեկը նրանց ձեռքերը չի կապել:  Ի դեպ,  «Քեզ Համար Զինվոր» նախագծի հեղինակ Գայանե Զարգարյանը, հատուկ շնորհակալություն հայտնեց հերոսածին ծնողներին, ընդգծելով.  -Շնորհակալ եմ մեր հերոսածին ծնողներին, որ վիշտը սրտում անգամ՝ դեռ ուժ ու կամք ունեն պայքարելու սահմանին կանգնած մեր հայորդիների համար։

Նշենք, որ  այս նախաձեռնությանը ներկա էին  Հերոս Գեւորգ Գեւորգյանի մայր՝ Թամարա  Գեւորգյանը, Արցախ հերոս Ալեն Մարգարյանի մայր՝ Նազելի Տերտերյանը, Արման Օհանջանյանի մայրիկը՝ Ելիզավետա Բուդաղյանը, ինչպես նաեւ  44-օրյա պատերազմի Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, հերոսածին Մայր Լիլիթ Ավագյանը եւ այլոք: Նիստի ընթացքում քննարկվեցին նախաձեռնության հիմնական անելիքները, ուրվագծվեց առաջիկա ծրագերի օրակարգը, ստեղծվեց խորհուրդ, որի կազմում են՝  նախաձեռնության հեղինակ Գայանե Զարգարյանը,  Հերոս Գեւորգ Գեւորգյանի  մայրիկը՝ Թամարա  Գեւորգյանը, հերոս Արման Օհանջանյանի  մայրիկը՝ Ելիզավետա Բուդաղյանը,   Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրիկը՝ Նազելի Տերտերյանը, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, Կարին Տոնոյանը, Արսեն Գրիգորյանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդանը, եւ  Լույսի ճրագ ՀԿ-ի ղեկավար Արսեն Ղուկասյանը։Նախաձեռնության խմբի անդամները նշեցին, որ առաջիկա անելիքների մասին շատ սպասեցնել չեն տա. հանդես կգան կոնկրետ ծրագրով  եւ առաջարկներով, որոնք ուղղված կլինեն նախ եւ առաջ Պաշտպանության նախարարությանը եւ պատկան բոլոր գերատեսչություններին:Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

 


shamshyan.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan